Առաջարկներ են ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Սահմանադրական դատարանի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո որոշակի խմբագրվել է, առաջարկություններ է ներկայացրել «Ելք» խմբակցությունը, ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Կարինե Աճեմյանը, Հրայր Թովմասյանը, ինչպես նաև կառավարությունը ևս նախաձեռնել են որոշակի փոփոխություններ։
Կառավարությունը որոշակի տերմիններ է փոփոխել, որոնք համապատասխանեցվել են Սահմանադրության տեքստին։
Փոխնախարարը նշեց, որ «Ելք»-ի որոշ առաջարկություններ ընդունվել են։
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, սա պատշաճ որակի օրենսդրական նախաձեռնություն է, զերծ ներքին հակասություններից և թերություններից, ունի հստակ իրավաբանական լեզու։
Օրիանգծով առաջարկվում է՝ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան