Այսօր ավտովթարից զոհվել է ԳՇ պետի տեղակալի որդին
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։
«Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը:
Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Քննություն է տարվում՝ պարզելու Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հանգամանքները
- ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում, ավտոմեքենան ընկել է ձորակը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ