Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի և Սենատի ղեկավարներին
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին և Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշևին:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձներում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին:
Զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում ենք տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Ավելի վաղ ղազախստանցի գործընկերներին ցավակցական հեռագրեր էին հղել ՀՀ նախագահն ու վարչապետը: Հիշեցնենք, որ ավտոբուսի հրդեհի հետևանքով զոհվել է 52 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը
- Ղազախստանում զոհերի թվում հայեր ու հայաստանցիներ չկան
- Ղազախստանում ավտոբուսում 52 ուղևոր է այրվել