Քանի դեռ շարունակվում են բանակցությունները, նոր էսկալացիայի հավանականությունը նվազում է. НГ
«Նեզավիսմայա Գազետա»-ի հետ զրույցում վերլուծաբան Բորիս Նավասարդյանն անդրադառնալով նախօրեին Լեհաստանի Կրակով քաղաքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, նշել է որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ալիքային բնույթ ունի՝ այն կամ ակտիվանում է, կամ հանգիստ իրավիճակում է հայտնվում։
«Ոչ ոք այս իրավիճակում չի ցանկանում միջազգային նախաձեռնություններում որպես խոչընդոտ հանդես գալ և դրանով իսկ զիջել հակառակորդին՝ գործընթացի կառուցողական մասնակից լինելու վարկանիշից»,-հավելել է վերջինս։
Նավասարդյանը նշել է, որ դժվար է ասել, թե հակամարտության կողմերը ինչ են ակնկալում իրարից ներկայիս թշնամանքի և անվստահության մթնոլորտում։
«Ստատուս-քվոյի ցանկացած փոփոխությունն ի օգուտ միայն մեկ կողմի վճռական հակազդում է ստանալու մյուսի կողմից, այդ պատճառով դրական սպասումներ նոր հանդիպումից կարելի է սահմանափակել հանդիպումների քննարկումները կմոտեցնեն փնտրվող բանաձևը գտնելուն»,-նշել է վերջինս։
Նույն կարծիքին է նաև JAMnews-ի լրագրող Շահին Ռզաևը՝ հայտարարելով, որ նախարարների բանակցությունների հետ մեծ հույսեր չի կապում։
«Կողմերից և ոչ մեկը չի պատրաստվում փոքրիկ զիջման գնալ, սակայն բանակցային գործընթացից դուրս գալն էլ ձեռնտու չէ։ Հանդիպումները հանում հանդիպման կշարունակվեն։ Ամեն դեպքում, հանդիպումներն ունենալ դրական կողմ՝ քանի դեռ շարունակվում են բանակցային գործընթացը, կամ ասենք դրանք ձևական բնույթ են կրում, նոր էսկալացիայի հավանականությունը նվազում է»,-նշել է Ռզաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ