Կիևում բրիտանացու են ծեծել՝ արտաքինի համար
Կիևի բնակչուհի Մարիա Մակուխան իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում Լիամ անուն բրիտանացու են ծեծի ենթարկել, որն այցելել էր քաղաք, տեսարժան վայրերին ծանոթանալու։ Նրա խոսքով՝ երիտասարդի վրա են հարձակվել նրա ոչ սովորական արտաքինի համար։
«Լենտա.ռու»-ն փոխանցում է, որ կինը նրան նկատել է աշխատանքից վերադառնալիս, ձյան մեջ ընկած։
Բրիտանացու վրա հարձակվողները երեքն են եղել։ Սկզբում նրան ձնագնդով են հարվածել, հետո սկսել են ծեծել ոտքերով, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Հարձակվողները ձեռք չեն տվել նրա իրերին։
Կիևի բնակչուհին Լիամին օգնել է շտապ օգնություն կանչել և դիմում ներկայացնել ոստիկանություն։ Այնուհետև օգնել է հասնել օդանավակայան, որտեղից բրիտանացինթռել է տուն։
Մարիա Մակուխան խնդրել է վկաներին դիմել իրեն:
«Ես անձամբ պատրաստ եմ վերահսկել այս գործի առաջընթացը և ոստիկանության աշխատանքի որակը»,- նշել է նա։