Քարդաշյանը դստերը Չիկագո է անվանել
Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա երաժիշտ ամուսինը՝ Քանյե Ուեսթն իրենց դստերն անվանել են ամերիկյան քաղաքներից մեկի անունով: Այդ մասին Քարդաշյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ գրելով ընդամենը երկու բառ. «Չիկագո Ուեսթ»:
Chicago West. https://t.co/3MyLwcIzTh
— Kim Kardashian West (@KimKardashian) January 19, 2018
Սոցցանցի օգտատերերին զարմացրել է անվանման արտասովոր ընտրությունը՝ «Գերազանց անուն է, երբ այլ բառերը վերջացել են», «Նրա առաջին բառերը կլինեն կրակոցի ձայներ»:
Քարդաշյանն ու Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ: Նրանք այս անգամ օգտվել են փոխնակ մոր ծառայությունից: Նրանց ավագ դստեր անունը Նորթ է, ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է հարավ, իսկ որդու անունը՝ Սեյնթ, նշանակում է սուրբ:
Երգիչ Բեյոնսեն ու նրա ամուսինը Քարդաշյանի նորածին դստերը նվիրել են 20 հազար դոլար արժողությամբ ոսկյա թևնոց: Ընդհանուր առմամբ, նորածնի իրերի ձեռքբերման համար Քարդաշյանը ծախսել է մի քանի հարյուր հազար դոլար: