Պրահայի հայտնի Կառլով կամուրջը վատ վիճակում է
Պրահայի տարածքում Վլտավա գետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, այդ թվում հանրահայտ Կառլով կամուրջը, վատ վիճակում են գտնվում։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով հաղորդակցությունների տեխնիկական վարչության տվյալներին։
«Ուրբաթ առավոտյան օգտագործման համար փակվել է Լիբենի կամուրջը, որը միացնում է քաղաքի կենտրոնը Պրահա-8 թաղամասի հետ։ Այս շատ երկար ժամանակ եղել է վատ տեխնիկական պայմաններում և ենթակա է լուրջ վերակառուցման: Բացի դրանից՝ վերջերս փակվել է նաև Նովե Բուտովիցե շրջանում գտնվող կամուրջը, ինչպես նաև հետիոտների համար փակվել է երկաթուղային կամուրջը»,- ասել է վարչության ներկայացուցիչ Բարբորա Լիշկովան։
Պրահայի տարածքում գետի և երկաթգծերի վրա գտնվող 700 կամուրջներից ու հետիոտնային անցումներից ավելի քան 100-ի վրա լուրջ ուշադրություն է հրավիրվել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ փլվեց Վլտավայի աջ ափը Կայսերական կղզու հետ միացնող բետոնե կամուրջը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին