Ռուսաստանը Կուբա է ուղարկել 300-ից ավելի Lada մակնիշի ավտոմեքենա
Ռուսաստանը Կուբա է մատակարարել 344 «Լադա» մակնիշի մեքենա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հավանայում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Տատյանա Տարասովան:
Դիվանագետի խոսքերով՝ դա վերաբերում է ռուսական արտադրության «Lada Vesta» և «Lada Largus» մեքենաներին: Ըստ նրա՝ կմատակարարվի «Vesta» մոդելի 320 և «Largus» մոդելի 24 մեքենա: «Կուբայի իշխանությունները նախատեսում են դրանք օգտագործել տաքսի ծառայությունը բարելավելու համար»,- ասաց նա:
Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը և կուբայական Cuban Technoimport- ը նախորդ տարվա օգոստոսին պայմանագիր են կնքել Lada մակնիշի ավտոմեքենաների ձեռք բերման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ