Արցախի Պն-ն Ադրբեջանին կոչ է անում խուսափել արկածախնդիր մարտավարությունից
Ոտնահարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում. Թևան Պողոսյան
- Այս տեմպերով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը. Ստյոպա Սաֆարյան
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
- Ռուսաստանը ԼՂ հարցում փորձում է հուշել փոխզիջման ուղիներ. Սերգեյ Լավրով
- Ռուսաստանը 2017 -ին ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել
- Ռուսական զենքի որակն ապացուցվել է Սիրիայում. Վլադիմիր Պուտին
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում