Թայլանդում սոված կապիկները ներխուժել են բնակիչների տներ
Թայլանդի արվարձաններից մեկում գտնվող երկու գյուղ տուժել է մակակաների հարձակումից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Վայրի կապիկների խմբերը ներխուժել են տներ՝ կերակուր փնտրելու, նրանց բացել են սառնարանները, մթերքները նետել գետնին: Բացի այդ, նրանք նաև բուդդայական մենաստանի բնակելի մասեր են ներխուժել:
Այս հարձակմանը մասնակցել են ավելի քան 3000 կապիկներ: Երբ սոված կապիկները չէին կարողանում պատուհանից կամ դռնից ներս մտնել, ներխուժում էին օդափոխման համակարգի միջոցով: Ժամանակ առ ժամանակ տանիքներում կապիկների խմբերը կռիվ էին տալիս միմյանց հետ՝ փորձելով իրարից ուտելիք խլել: Արդյունքում մի շարք տներ վնասվել են:
Տեղի բնակիչները անկարգ պրիմատներին չեն դիպչում՝ հուսալով, որ նրանք կհետաքրքրեն օտարերկրյա այցելուներին և կնպաստեն զբոսաշրջիկների հոսքին: Նրանք, սակայն, իշխանություններից պահանջել են սահմանափակել մակակների թվաքանակի աճը, որի պատճառով նրանք արդեն սպառել են իրենց սննդի ավանդական աղբյուրները և անցել բնակիչների բաժին սնունդին: