Իրավունք 12:47 22/01/2018 Հայաստան

Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար. «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ

«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ընդամենը գործընթաց է, այստեղ օրինականության դաշտում գրեթե ոչ մի աշխատանք դեռ չի կատարվել: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Սասնա ծռերի» գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց՝ դատարաններում նույն իրավիճակի նկատմամբ յուրաքանչյուրը սեփական լուծում է տալիս, և չի կարելի ակնկալել, որ արդյունքում արդար դատավարության անունից կայացրած դատական ակտ կարող են ունենալ:

Պապիկյանն ասաց, որ պաշտպանական կողմն այս խնդրի մասին մշտապես բարձրաձայնել է, իրենք բարձրացրել են բոլոր խնդիրները՝ դատավարության ընթացքի, դատավորի կողմից կատարվող գործողությունների, պաշտպանական կողմի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի առումով:

«Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար, մեր պաշտպանյալները, որպես ապստամբներ իրենց բողոքի ձայնը բարձրացնելիս նշում են, որ դա բողոքի ձայն էր նաև այն անարդարության դեմ, որ տիրում էր Հայաստանում, դա պիտի հիմք տար իշխանսւթյանը՝ առնվազն դատավարությամբ ապացուցելու, որ դա ճիշտ չէր, իսկ հիմա ապացուցվում է, որ չկա օրենքի տիրապետություն, օրենքը չի իշխում, և իրենք ճիշտ էին՝ Հայաստանում ուղղակի արդար դատավարություն գոյություն չունի»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ գործի նյութերում քաղաքական մասը հանված է, և բացառապես քրեական մասն է քննվում: 

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ առկա է մի իրավիճակ, երբ օբյեկտիվ իրականության մեջ եղել են դեպքեր, փաստեր, հանրությունը դրանց մանրամասներին ծանոթ է, սակայն քրգործում ունեն բոլորովին այլ վիճակ, մի շարք հակասություններ: Ըստ փաստաբանի՝ ամենասկզբից հենց ամեն ինչ արել են, որ իրենց պաշտպանյալներին լռեցնեն, վերջիններս իրենց ձայնը չբարձրացնեն:

«Ձայնը բարձրացնելու դեպքում սանկցիաներ են կիրառվում: Այս արարքի հիմքում բացառապես ապստամբության իրավունքն է ընկած, և սա, փաստորեն, իշխանությունները ընդունում են: Սանկցիաներ են կիրառվում, որպեսզի քաղաքական հայտարարություններ չլինեն»,- ասաց նա:

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ՝ այս «դատավարությունը» ծայրից ծայր քաղաքական գործընթաց է: Նրա խոսքով՝ այս գործով արդարադատություն իրականացնելու համար պետք է քննվեր ապստամբության գործը:

«Մեր պաշտպանյալները համարում են, որ դա ապստամբություն է, իրենք իրացրել են ապստամբության բնական իրավունքը: Իրենք հայտարարում են, որ ՀՀ-ում ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացրած է: ժողովուրդը զրկված է ազատ ընտրությունների եղանակով իշխանություն ձևավորելու, իշխանությունը փոխելու հնարավորությունից, քաղաքացիներին այլ ելք, քան զինված ապստամբությունն է, չի մնում»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ թեպետ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից մի փոքր տեղաշարժ տեղի ունեցավ այս գործով դատավարության մեջ, իրենց՝ փաստաբանների իրավունքների խայտառակ խախտումները մի պահ դադարեցվեցին, սակայն վերջին դատավարության ընթացքը ցույց տվեց, որ կարծես նորից վերադարձ է կատարվում ռեպրեսիային:

«Մեր պաշտպանյալների նկատմամբ կկիրառվեն սանկցիաներ, մեզ էլ կփորձեն ստիպել, որ մեր պաշտպանյալների իրավունքների խախտումների հետ համակերպվենք, լուռ նստենք դահլիճում, հնարավորություն տանք, որ այդ՝ արդարության հետ որևէ աղերս չունեցող դատավարությունն առաջ տարվի, իսկ եթե փորձենք հակադարձել՝ դրա լուծումն էլ են գտել՝ ներգրավել են պահեստային պաշտպաններ՝ հանրային պաշտպաններ, որ անհրաժեշտության դեպքում նրանց զուտ ֆիզիկական ներկայությունն ապահովելով՝ համարեն, որ մեր պաշտպանյալների պաշտպանության իրավունքն ապահովված է, և դատավարությունն այդպիսով առաջ տանեն»,- ասաց նա:

Շուշանյանը նշեց՝ սա թե մտահոգություն է, թե կանխատեսում՝ հիմնված վերջին նիստերի վրա: Փաստաբանն ընդգծեց նաև այն, որ այս գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքն անհատականացված չէ, մինչդեռ պետք է անհատականացվեր:

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Արա Ղարագյոզյանի համոզմամբ՝ այս գործը քաղաքական պատվեր է, և որևէ դատավոր այս գործով չի կարող արդար դատավարություն իրականացնել, քանի որ բոլորը նույն քաղաքական պատվերն են կատարում, որ իջեցվում է իշխանությունների կողմից: Փաստաբանի խոսքով՝ Սասնա ծռերի գործողությունները եղել են ապստամբություն: Նա նշեց՝ արդեն մեկ տարուց ավելի՝ ապօրինի գործողություններ են իրականացվում, օրինակ՝ կոլեկտիվ մեղադրանքը, մինչդեռ պաշտպանյալները պիտի հասկանան՝ իրենք ինչում են մեղադրվում:

«Մենք ասում էինք՝ չգիտենք՝ մեր պաշտպանյալներն ինչում են մեղադրվում, բայց այդպես էլ մեզ մեղադրանքի էությունը չպարզաբանեցին: Խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը պարբերական էին, ինչպես, օրինակ, երբ մեր պաշտպանյալները դատարանի նկուղում խոշտանգվեցին: Մինչև հիմա նա, ով նման գործողություններ է իրականացրել, այլևս չի բարձրանում դահլիճ, սակայն նկուղում շփվում է մեր պաշտպանյալների հետ և նրանց բերում է դահլիճ, որն անթույլատրելի է»,- ասաց նա:

Ղարագյոզյանը խոսեց Սասնա ծռերի անդամների հացադուլի մասին: Նա նշեց, որ տոնական օրերին, իբրև արգելված իր հայտնաբերելով, Արայիկ Խանդոյանին խոշտանգեցին, դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը նա եղել է դաժան և անմարդկային պայմաններում՝ սառնամանիք, բորբոսնած խուց և գարշահոտություն, երբ նրան տեսել է՝ նա սառած էր: Նա ասաց, որ ՄԻՊ-ը գալիս էր, դիտարկում, սակայն այդ օրերին այդպես էլ չէր բարձրաձայնում, թե նա ինչ պայմաններում է պահվում:

Փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանին պատուհանը կոտրած պատժախուց էին տեղափոխել, նույնը կատարվեց Արարատ Խանդոյանի նկատմամբ: Սա, ըստ փաստաբանի, հետապնդում էր Խանդոյանների նկատմամբ, բոլոր միջոցները ձեռք են առնում, որ նրանց կոտրեն, քանի որ նրանք անարդարությունների մասին էին բարձրաձայնում:

Արայիկ Պապիկյանը հավելեց, որ դատարանում տեղի ունեցած խոշտանգման դեպքից ամիսներ են անցել, հրատապ զեկույցներ են հրապարակվել, փաստեր, անուններ են նշվել, սակայն նախաքննական մարմինը մինչ օրս անգամ կասկածյալ չի կարողացել գտնել: Նրա խոսքով՝ միջադեպը սահմանափակ տարածքում է եղել, փոքր թվով մարդիկ, բայց չեն կարողանում գտնել, ուստի նման պայմաններում իրատեսական չէ ասել՝ եկեք այս հարցը լուծենք օրինականության դաշտում. «Ո՞ր օրինականության՝ այն, որ ամեն օր մատուցվու՞մ է մեզ, որ արդարադատության հետ ոչ մի աղերս չունի՞»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}