Սուրբ Աթոռի պապական նվիրակը Սերգեյ Մինասյանին մանրամասներ է ներկայացրել Ռումինիայում դիվանագիտական անցուդարձի մասին
Այսօր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ Միգել Մաուրի Բուենդիայի հետ` վերջինիս նստավայրում:
Ռումինիայում ՀՀ դեսպանատան հաղորդագրությանը հղում անելով՝ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում ե, որ Դուայենը, շնորհավորելով դեսպան Մինասյանին հավատարմագրման կապակցությամբ, արդյունավետ դիվանագիտական գործունեություն մաղթեց նրան:
Միգել Մաուրի Բուենդիան ՀՀ դեսպանին մանրամասներ ներկայացրեց Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, դիվանագիտական անցուդարձի մասին՝ գնահատանքով խոսելով ՀՀ դեսպանության և Սուրբ աթոռի ներկայացուցչության միջև անցած տարիներին ծավալված սերտ համագործակցության մասին:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս շարունակելու ձևավորված ջերմ ավանդույթները: