Հարձակում Ավստրիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա
Հունվարի 21-ի գիշերը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի գլխավոր հոպատոսարանի շենքի վրա:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հարձակման հետևանքով կոտրվել են հյուպատոսարանի շենքի ապակիները: Հարձակումն իրականացրած անձանց չի հաջողվել մուտք գործել հյուպատոսարան: Նրանք դիմել են փախուստի:
Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքքնության, որը իրականացնում է Զալցբուրգի ոստիկանության աահմանադրական պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը: Բերման է ենթարկվել 3 մարդ:
Հիշեցնեք, որ Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել, որը քննելու է Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում իսլամաֆոբիայի դեպքերը: МК-ի փոխանցմամբ, հանձնաժողովն աշխատանքը սկսելու է հունվարի 9-ից:
Թուրք պատգամավորները կարծում են, որ հենց այդ չորս երկրներում են առավել վառ արտահայտված իսլամատյացության դեպքերը: Թուրքիայի խորհրդարանը մտադիր է այդ երկրներից թույլտվություն ստանալ, որպեսզի իր փորձագետները կարողանան աշխատել տեղում:
Ավելի վաղ Ավստրիայում հայտարարել էին, որ 2018-ին երկրում ծնված առաջին երեխան թուրքական ծագումով աղջնակ է: Դրան հետևել էին Ավստրիայի քաղաքացիների ռասիստական բնույթի քննադատություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ