Վարչապետ. Տնտեսական աճը մեր կանխատեսածից բարձր է
«Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ տեղի ունեցող համաշխարհային անկանխատեսելի փոփոխություններին»,-այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, 2017-ի տնտեսական աճի վերաբերյալ վերջնական ցուցանիշները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն արդեն կարելի է խոսել կանխատեսածից բարձր տնտեսական աճի մասին:
«Այս պահին էլ արդեն կարելի է վստահորեն ասել է, որ տնտեսական աճն ավելի բարձր է, քան ենթադրում էինք 2016-ին»,-նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ վարչապետը նշել է, որ դա հնարավորություն է մուտք գործել 180 մլնանոց շուկա առանց մաքսային սահմանների: Միության շրջանակում էլ Հայաստանը ինտենսիվ համագործակցում է Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի ու այլ երկրների հետ:
«Ներդրումային ու բիզնեսի բարենպաստ պայմանները թույլ են տալիս, որ Հայատանը դառնա ռուսական ձեռնարկությունների՝ նոր շուկաներ մուտք գործելու համար հարթակ: Մենք առևտրի լգոտային ռեժիմ՝ կամ այսպես կոչված GSP ունենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորբեգիայի, Ճապոնիայի հետ»,-ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը GSP+-ի շնորհիվ լգոտային պայմաններով կարող է արտահանել 6400 անուն ապրանք, որոնք արտադրվում են Հայաստանում: Այս տարվա հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: