Հանովերի օդանավակայանում թուրքերի և քրդերի միջև զանգվածային ծեծկռտուք է սկսել
Հանովերի օդանավակայանում 180 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է սկսել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Focus-ին:
Նախնական տվյալներով, ծեծկռտուքի պատճառ է դարձել քրդերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Սիրիայում թուրքական զինուժի գործողության: Թուրք ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա: Օդանավակայանի աշխատակիցները բաժանել են նրանց: Միջադեպի արդյունքում ոչ ոք լրջորեն չի տուժել:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, 20 մարդու դեմ գազի բալոններ են կիրառվել: Իրավիճակն իրավապահների վերահսկողության տակ է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ