Ջրհեղեղից առաջ Նոյը բջջայինով խոսել է որդու հետ. թուրք գիտնական
Թուրք ակադեմիկոս Յավուզ Էրնեկը հայտարարել է, որ մինչև Համաշխարհային ջրհեղեղը Նոյը բջջային հեռախոսով խոսել է իր որդու հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Գիտնականը նշել է, որ «ապացույցներ ունի»:
Ակադեմիկոսը դժգոհել է, որ Ստամբուլի այն բուհի ղեկավարությունը, որտեղ ինքը դասավանդում է ներկայում, իրեն խնդրել է շրջապատողներին այլևս իր բարբաջանքները չպարտադրել: Դա տեղի է ունեցել նրա հեռուստաելույթներից մեկից հետո, երբ նա պատմել է իր տեսակետի մասին:
«Նրանք ինձ բարկացրին հեռուստաշոուի ժամանակ: Ես կարող էի իմ թեորիան նորմալ բացատրել: Բայց երբ ես հանկարծ ասացի «բջջային», բոլորը սկսեցին հակադրվել: Եթե նրանք ինձ հանգիստ թողնեին, ես կկարողանայի բացատրել»,- ասել է նա:
Թե կոնկրետ ինչ ապացույցներ ունի, որոնք կհաստատեն իր թեորիան, Էրնեկը չի հստակեցրել, սակայն ասել է, որ հաղորդումից հետո բազմաթիվ դրական նամակներ ու այլ արձագանքներ է ստացել, անգամ առաջարկ է հնչել՝ իր գիրքն անգլերեն թարգմանել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ