ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ընկերության բաժնետերերի շղթայում փոփոխության մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) տեղեկացնում է, որ օպտիմալացման նպատակով փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում:
Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլևին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել:
Այսպիսով, վերը նշված փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով,և այն որևէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է սպասարկած ինտերնետ թրաֆիկի, կարճ հաղորդագրությունների ու զանգերի վիճակագրությունը
- ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար
- «ՍՈՐՍ» հիմնադրամն ամփոփել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործակցության հերթական տարին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորքում` Գայի պողոտա 10/6 հասցեում
- ՎիվաՍել-ՄՏՍ. Samsung Dex դոկ-կայան` Samsung Galaxy S8 կամ Samsung Galaxy S8+ սմարթֆոն գնելու դեպքում
- iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով ՎիվաՍել-ՄՏՍ-ում
- ՎիվաՍել-ՄՏՍ. Անակնկալ այցելության սպասված արդյունքը