Վրաստան է մատակարարվել ամերիկյան հակատանկային համակարգերի առաջին խմբաքանակը
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և ԱՄՆ դեսպան Յան Քելլի հանդիպման ընթացքում հայտարարվել է ամերիկյան «Ջավելին» հակատանկային համակարգի ձեռքբերման առաջին փուլի ավարտի մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիային»։
«Առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել։ Համակարգերը Վրաստանում ապահով վայրում են, և մեր զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն յուրացնել դրանք կիրառելու կանոնները»,- ասել է Իզորիան։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի պաշտպանական պատրաստականության ծրագրին առնչվող հարցեր։ Այն կմեկնարկի 2018 թվականի գարնանը և կիրականացվի ԱՄՆ-ի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան