Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից
Հորդառատ անձրևիների հետևանքով Փարիզում Սենա գետը դուրս է եկել ափերից: Գետի ջրերի մակարդակը բարձրացել է մինչև 4.9 մետր: Le Figaro-ի հրապարակած տեղեկությունները փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Նախնական կանխատեսումների համաձայն, ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ՝ հասնելով մինչև 6 մետրի:
Փարիզի իշխանությունները հայտարարել են մի քանի թունելների փակման ու որոշ գնացքների չվերթների դադարեցման մասին: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել գետի մոտակայքում գտնվելիս զգուշություն ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ