Տնտեսություն 12:15 24/01/2018 Հայաստան

Տնտեսության փափուկ կարգավորումը անհրաժեշտ է. Աշոտ Թավադյան

Համապատասխան քայլերով կարելի է որոշակի չափով զսպել գնաճը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ներկայացնելով թանկացման պատճառները՝ տնտեսագետը նշեց, որ տարվա սկզբից Հայաստանում արձանագրված թանկացումները չորս պատճառ ունեն՝  վառելիքի ակցիզային հարկի ավելացում, համաշխարհային շուկայում նավթամթերքի գների աճ, տնտեսության մենաշնորհներ, հասկանալի պատճառներով Ամանորին վերահսկողության թուլացում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: «Այս չորս գործոնը գումարվելով հանգեցրել են գնաճի»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով վառելիքի ակցիզային հարկին՝  Աշոտ Թավադյանն ասաց, որ բենզինի,  բնական սեղմված գազի գինն աճել է 10-ական տոկոսով,  դիզելային վառելիքի գինը՝ մոտ 7 տոկոսով: «Սրանք համակարգող ապրանքներ են և կարող են իրենց բացասական ազդեցությունն ունենալ հասարակական տրանսպորտի ուղեվարձի, գյուղատնտեսության վրա: Ես կողմնակից եմ գների փուլային բարձրացմանը, ամեն ինչ պետք է սահուն անել: Նշվում է, որ ակցիզային հարկի բարձրացումով տվյալ ապրանքը կարող է այդքան բարձրանար և ստացվում է, որ ակցիզային հարկի բարձացումն ամբողջությամբ ընկավ սպառողի վրա, քանի որ տնտեսությունը մենաշնորհային բնույթ ունի»,- նշեց տնտեսագետը: 

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ Նախագահ Սերժ Սարգյանն էլ օրեր առաջ հրավիրած խորհրդակցության  ժամանակ շեշտեց երեք գործոնի մասին, մասնավորապես, ձևավորել մրցակցային միջավայր, ուսումնասիրել շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը, երրորդ՝ պարզել, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ: «Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է ուսումնասիրել գերիշխող դիրք ունեցողների գնագոյացման գործընթացը, այլ ոչ թե արձանագրել, որ ակցիզային հարկի բարձրացման պատճառով է գնաճ արձանագրվել»,- նշեց նա:

Մրցակցային միջավայր ձևավորելու համար առաջին հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար: Իսկ դրա համար, ըստ Աշոտ Թավադյանի, նախ պետք է նպաստել վարկերի տոկսոսադրույքների նվազեցմանը:

«Բիզնեսը զարգանում է հիմնականում վարկային միջոցների հաշվին, սակայն բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը: Հայաստանում իրական տոկոսադրույքները էապես բարձր են, քան ԵԱՏՄ-ում, էլ չենք խոսում ԵՄ-ում: Այսինքն՝  այս առումով մենք զիջում ենք թե ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին»,- նշեց նա:

Տնտեսագետի խոսքերով՝ դա պայմանավորված է  նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունից, որը գնաճը զսպելու նպատակով բարձր է պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց տվյալ պարագայում դա կարելի է անել կարճ ժամանակահատվածի համար, քանի որ դա մշտական քաղաքականություն չի կարող լինել.

«Ինչպես նշեցինք՝ գնաճը կապված է մի շարք գործոնների հետ ՝ միջազգային գների աճ, ակցիզային հարկ , տնտեսության մենաշնորհային բնույթ: Այս գործոններն են աշխատել: ԿԲ-ն ասում է՝ կարող ենք բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ես կարծում եմ, որ հակառակը՝ կարելի է մեկ-երկու կետով նվազեցնել: Իհարկե ցածր գնաճ ապահովելը, ոչ ավել քան 5.5%-ը, ինչը պահանջում է պետական բյուջեի մասին օրենքը, անհրաժեշտ է, բայց այնպես, որ դրա համար թանկ չվճարենք, չվճարենք բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքով: Հնարավո՞ր է դա անել՝ այո հնարավոր է»: 

Աշոտ Թավադյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությամբ ԿԲ-ի վրա դրված է ոչ միայն ապահովել գների կայունությունը, այլ նաև ընդհանուր ֆինանսական կայունությունը. «Տվյալ պարագայում ֆինանսական կայության առումով որոշակի խնդիրներ առաջացան»:

Գնաճի երկրորդ գործոնը պայմանավորված է մրցակցությունով: «Իմ կոնկրետ առաջարկն է՝ այն ապրանքների նկատմամբ, որտեղ ներմուծողներն ունեն գերիշխող դիրք և այդ ապրանքները համակարգող բնույթ ունեն, այսինքն` կարող են շղթայաբար ազդել մնացած ապրանքների գների վրա, ապա պետք է սահմանել կողմնորոշիչ  գներ: Սա նշանակում է, որ ՏՄՊՊՀ-ն գնահատում է շահութաբերությունը  և այլ գնագոյացման գործոնները, իսկ եթե միջազգայում շուկայում գների փոփոխություն է լինում, ուրեմն տնտեսվարողը կարող է դիմել Հանձնաժողովին գների փոփոխության համար: Այսինքն՝ վերահսկողական հստակ մեխանիզմներ են պետք: Իմ առաջարկը փափուկ կարգավորման արդյունավետ սկզբունք է»,- նշեց Աշոտ Թավադյանը: 

Բացի այդ, ըստ նրա, պետք է մշակել հակամենաշնորհային և հակակոռուպցիոն հստակ ծրագրեր: Տնտեսագետի խոսքերով՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն և լուծում ստանան, քանի որ երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն գործոնը կարող է 10 տոկոսով բարձրացնել ապրանքների գները: «Եթե այս ամենն արվի, ապա գների կարգավորման հարցում քայլ առաջ կանենք, ամենակարևորը՝ կնպաստենք մեր երկրում տնտեսության մրցունակության աստիճանի բարձրացմանը: Իհարկե կարևոր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը»,- ասաց նա:

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ արտահանումը ևս կարևոր նշանակություն ունի  Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 2017 թվականին, ըստ նրա, նկատվում է արտահանման, մասնավորապես,  պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ, ինչը պայմանավորված է նաև ԵԱՏՄ-ի անդամակցությամբ:

Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք,  ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, առաջին անգամ 2017-ին Հայաստանից արտահանումը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ հիմնականում ԵԱՏՄ պատրաստի արտադրանքի արտահանման հաշվին: 

Աշոտ Թավադյանը նշեց, որ այսպիսով, տնտեսության զարգացման համար պետք է համապատասխան դրամավարկային քաղաքականություն իրականացնել, բիզնես ծրագրեր մշակել, նաև փափուկ կարգավորման մեխանիզմը կիրառել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ ներգրավվել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}