Հասարակություն 12:13 25/01/2018 Հայաստան

Աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ համարում ունեցող կինը. ազգագրագետ

Ինչպես ցանկացած տոն, Սուրբ Սարգսի տոնը ևս հիմքում ունի նախաքրիստոնեական, նախաիսլամական շերտեր, և մշակութային ժառանգումը պետք է հստակորեն տեսնել: Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշեց, որ պետք չէ անպայմանորեն մտածել, թե այդ տոնին պետք է քրիստոնեական քղամիդ հագցնել, դա պետք է ընդունել այնպես, ինչպես կա:

«Ընդհանրապես, աշխարհի շատ ժողովուրդների մշակութային համակարգերում տեսնում ենք երևույթներ, որոնք արմատներով գնում են դարերի խորքը: Ամենասիրված տոներից էր և է, եթե անգամ խորհրդային շրջանում հասկանալիորեն դա չէինք նշում: Բացի այն, որ տոնը նվիրված է քաջարի մի զորականի, նաև առնչվում է քրիստոնեական հավատքին, պատահական չէ, որ նշվում է Զատկից ինը շաբաթ առաջ»,- ասաց նա:

Ազգագրագետը նշեց, որ Սուրբ Սարգիսը հայ չէ, հույն է, սակայն հայերս, բավական սիրով ծանոթանալով, ընդունել ենք նրա գործունեությունը: Տոնը նշվում էր շաբաթ օրը, տոնից առաջ հավատացյալները նախապատրաստվել են դրան՝ ֆիզիկապես ու հոգեպես, նախորդող հինգ օրերին՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ը մարդիկ պաս են պահել: Այդ օրերին նաև բացառում էին ամեն տեսակի մեղքը՝ բամբասանքը, զազրախոսությունը, հայհոյանքը, սա ևս մարդու հոգեկանը բարձրացնելու, ներդաշնակության հասնելու ճանապարհ էր:

Տոնի նախօրյակին աղի բլիթ էին թխել, միտքը հետևյալն է՝ երազում պիտի տեսնեին իրենց ասպետին: «Հիմա իմպրովիզներ կան, ասում են՝ պետք է այրի կինը թխի: Ավանդաբար նման բան չի եղել: Ինչպես հարսանեկան, այնպես էլ կարևորագույն արարողությունների ժամանակ այդ գործը տրվում էր նրան, ով երջանիկ կնոջ համարում ուներ: Աղի բլիթը հիմնականում տան մեծ տիկինն էր թխում, ուրբաթ երեկոյան մամիկները՝ տանտիրուհիները, սկուտեղի մեջ շաղախում էին փոխինդը: Դրա կիրառությունը նախորդ օրերի ընթացքում բացառվում էր, պատահաբար չէ, որ ասում էին խաշիլի պաս, պասը բացվում էր հենց փոխինդով»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ աղի բլիթն ուտում էին արբունքի հասած երիտասարդները, ովքեր պետք է երազում տեսնեին իրենց ընտրյալին, ընդ որում՝ ավանդապատումներ կային. եթե ոսկյա բաժակ է՝ հարուստ է, կավե գավաթ է՝ աղքատ մեկը: Հաջորդ օրը տան կտուրներին գուշակության համար դնում էին փոխինդից գնդիկներ կամ լավաշի կտորներ և հետևում էին՝ թռչունները դրանք որ ուղղությամբ կտանեին: Խաշիլն ու փոխինդից պատրաստված գնդիկները տոնական կերակրատեսակն էին, որոշ շրջաններում դոշաբով կամ անուշով պատրաստած՝ քաղցր տեսակն էին պատրաստում, խաշիլն էլ երկու տարբերակ ուներ՝ քաղցր ու կաթով կամ թանով ու սոխեռածով:

«Սուրբ Սարգիսը Վալենտինի հետ չի նույնանում, չորս սրբերի մասին ավանդապատումներ կան, մենք հատկապես կարևորում ենք 363 թ. հունվարի 31-ին նահատակված հույն Սարգսին, ով սրբադասվել է և համարվում է մեր սրբերից մեկը: Ինձ համար զարմանալի է՝ եթե մենք ունենք դարեր պաշտված սուրբ, ինչու ենք բերում օտարամտություն: Նորի ընկալումը լավ բան է, բայց ոչ ի հաշիվ հնի, ավանդականի: Սուրբ Սարգիսը համարվում էր Սիրո արագահաս բարեխոս, այսինքն՝ հովանավորում է երիտասարդներին»,- ասաց նա:

Ազգագրագետը նշեց, որ ինչպես տարեհացի մեջ էին որոշակի նշան դնում, այստեղ՝ այդ փոխինդի գնդիկների մեջ ևս նշան էին դնում, բաժին էին հանում հարազատներին, դրկիցներին: Պողոսյանը կարևորեց, որ ավանդական հասարակությունում բավական ուշադիր էին կարիքավորների, տարեցների նկատմամբ:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ հոգեբանական տեսանկյունից՝ այստեղ իրականության հետ կապ, ռեալ ոչ մի բան չկա, որ պնդես՝ եթե բլիթը կերար, գիշերը կքնես, երազիդ կտեսնես: Նրա խոսքով՝ աղի բլիթ ուտող 100 հոգուց միայն մեկն է երազ տեսնում:

«Մանավանդ՝ երիտասարդները շատ խորն են քնում: Ժողովրդական ոչ մի ավանդույթ հենց այնպես, դատարկ տեղը չի առաջանում, ըստ երևույթին՝ յուրահատուկ դիրքորոշում է ձևավորվում երիտասարդների մեջ և կողմնորոշում նրանց: Երազներն ընդհանրապես ցանկությունների կատարում են: Ասենք՝ երեխան պաղպաղակ է ուզել, չեն տվել, երազում պաղպաղակ է տեսնում»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ ոչ թե վերևից նշան է գալիս, ասում՝ ում հետ ես ամուսնանալու, այլ տեսնում ես՝ ում հետ, ինչ տիպի մարդու հետ կուզեիր ամուսնանալ: «Փաստորեն, մարդն իր համար վերին նշան է տեսնում, և ըստ էության՝ որոշման ութսուն տոկոսն արդեն ապահովված է: Ես, ճիշտն ասած, բարեխոսի պահը չեմ հասկանում, ֆունկցիան ո՞րն է: Ցանկացած գործում հաջողության մեծ մասը համոզվածության մեջ է, որ լինելու է ու լավ է լինելու»,- ասաց նա:

Հոգեբանը նշեց, որ մարդիկ գիտակցում են արտաքին աշխարհից ստացած ինֆորմացիայի մեկ տոկոսը, 99 տոկոսը՝ չեն գիտակցում: Նա նաև նկատեց՝ երազը նաև կանխատեսող երևույթ է, հատկապես՝ հիվանդությունների առումով. զգուշացումներ են լինում: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}