Հասարակություն 18:18 29/01/2018 Հայաստան

Ախթալայի հանքավայրի պոչամբարը սպառնալիք է բնակչության համար. փորձագետ

«Ախթալայի հանքավայրի պոչամբարը էկոլոգիական լուրջ խնդիրներ է առաջացրել, այն վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի ու բնակչության համար»,- այս մասին այսօր ««Մեդիա կենտրոնում» «Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ  ասաց «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:

Նրա խոսքով՝ պոչամբարը գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջնամասում և տեղի համայնքները մշտապես ահազանգել են խնդիրների մասին, քանի որ այնտեղ տարածվում է գարշահոտություն, բնակիչներն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ:

«2009 թվականից Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը ընդլայնել պոչամբարի տարածքը: Այնտեղ լցվում են Շամլուղի հանքի հանքաքարի արդյունահանման արդյունքում առաջացած պոչանքները: ԽՍՀՄ տարիներից պոչամբարն արդեն լցված էր և այդ պատճառով երկար չէր կարող ծառայել, իսկ ընկերությունն արդեն իսկ ունի կոնսերվացված 2 պոչամբար և այլ տարածք չկար պոչանքները թափելու համար, ուստի որոշեցին Մեծ Այրումի և Ճոճկանի շուրջ 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը վերցնել և նոր պոչամբար կառուցել: Սակայն դրան տեղի բնակչությունը դեմ արտահայտվեց, քանի որ տեսել էին արդեն գործող պոչամբարի բացասական հետևանքները, ուստի դեմ արտահայտվեցին և թույլ չտվեցին նոր պոչամբարի կառուցել»,- նշեց Վիկտորյա Բուռնազյանը: 

Նրա խոսքով՝  2017 թ-ին ընկերությունը հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարությունը, որով պետք է պոչանքները պահեստավորվեն Շամլուղի բաց հանքի տարածքում.  «Նրանք հրաժարվեցին պոչամբար կառուցելու մտադրությունից: Այդ նախագիծը ստացավ դրական եզրակացություն, և ըստ ընկերության պաշտոնական տեղեկատվության՝ 3-4 ամսից արդեն Նահատակի պոչամբարը շահագործումից դուրս կգա: Նրանք նշում են, որ 2018-19 թթ. պետք է ռեկուլտիվացնեն այդ պոչամբարը և 4 ամսից պոչանքները պահեստավորեն բաց հանքի տարածքում»:

Վիկտորյա  Բուռնազյանը նշեց, որ իրենց կողմից իրականացված դիտարկումները ցույց են տալիս, որ ընկերության կողմից նախկինում ռեկուլտիվացված երկու պոչամբարները  արդյունավետ չեն փակվել, հողի շերտն այնքան բարակ է, որ պոչանքները մակերեսին երևում են: Արդյունքում, ըստ նրա, անձրևաջրերի հետ դրանք թափվում են Ախթալա գետը: «Նշեմ, որ Ախթալա գետն այլևս գոյություն չունի: Այն դարձել է լրիվ պոչատար, մենք չենք կարող այս գետի ջուրն օգտագործել գյուղատնտեսության համար: Ախթալա գետի ջուրը 5-րդ դասի աղտոտվածություն ունի, ծանր մետաղների մի ամբողջ փունջ կարելի է գտնել այս գետում: Բացի այդ, Ախթալա գետը գնում լցվում է Դեբեդ գետ»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ խնդիրը շատ լուրջ է, քանի որ այստեղ ոչ միայն պոչամբարների արտահոսքերն են, այլև նախկինում շահագործված, լքված հանքախորշերից, դատարկ կապարների տարածքից եկող ջրերը. «Մենք այս ամբողջ տարածքում արդեն ունենք մեռյալ գոտի»: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանն էլ նշեց, որ ներկայումս ստուգումներ են ընթանում կոմբինատում: «Ընկերությունը նոր պոչամբար կառուցելու խնդիր ունի: Նոր նախագիծ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն և նոր մեթոդի պոչամբար կառուցելու համար ստացել է դրական եզրակացություն»,- ասաց նա:

Մարզպետ Քամալյանը հայտնեց, որ Հայաստանում այժմ 22 պոչամբար կա, որոնք իրենցից մեծ խնդիր են  ներկայացնում. «Մենք բացառում ենք նոր պոչամբարի ստեղծումը, իսկ եղածներն արդեն պետք է դարձնել անվտանգ: Պոչամբարները պետք է ունենան թափոնների կառավարման պլան, եթե տնտեսվարողը չի կարող միջոցներ ձեռնարկել պոչամբարն անվտանգ դարձնելու համար, ինքը ֆինանսական երաշխիքներ պետք է տա, որոնց միջոցներով պետք է կատարվի անվտանգության ապահովում»,- նշեց նա:

Նա նաև հայտնեց, որ կոմբինատում իրականացվող ստուգումների վերջանական արդյունքները 10 օրից պարզ կլինեն. «Եթե խախտումներ լինեն, մենք տվյալ ընկերության նկատմամբ միջոցներ կձեռնարկենք»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}