Տնտեսություն 16:43 02/02/2018 Հայաստան

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017թ. աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետ

«Սա մեր այս տարվա առաջին նիստն է, որի ընթացքում նախագահությունն իրականացվելու է մեր ռուսաստանյան գործընկերների կողմից, և հայկական կողմը պատրաստակամ է ակտիվորեն փոխգործակցելու նախագահող կողմի և բոլոր անդամ պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա առաջխաղացման»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ իր ելույթի ժամանակ։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետն ասել է.

«Հարկ է նշել, որ նեղ կազմով նիստում մենք արդեն որոշակիացրել ենք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային պահերը: Այս կազմով կցանկանայի հակիրճ կանգ առնել հետևյալի վրա:

Հանձնաժողովի կողմից մեծ վերլուծություն է կատարվել մեր երկրներում մակրոտնտեսական իրավիճակն արձանագրելու, փոխադարձ առևտրի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, համատեղ առաջխաղացման ուղղություններով առաջարկություններն առանձնացնելու առումով: Իսկապես, Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալը աճել է շուրջ 25 տոկոսով: Մեր կանխատեսմամբ՝ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինեն: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40,4 տոկոսով, ինչպես նաև ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9 տոկոսով:

Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս և, ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլև շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա: Կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռևս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:

Այստեղ խոսվել է շուկաների ընդլայնման մասին, և այդ համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին: Կարծում ենք, ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ  ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը»:

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները նեղ կազմով քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ինչպես նաև ներքին շուկայի գործունեության շրջանակներում մասնակից երկրների պարտավորվածությունների հետ կապված հարցեր:

Ընդլայնված կազմով քննարկմանը ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր:  

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:22
«Հրապարակ». Ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը»
«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:17
Մոնթե... Քարվաճառը հանձնեցին թշնամուն հենց այն ազատագրողի ծննդյան օրը
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Անցումային փուլն ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվեց
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր բաժնի պետը նամակ է հղել նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընին այն մասին, որ բաժինը պատրաստ է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Իսկ հանձնող դավաճանը դեռ ապրում է, իրեն էշի տեղ դրած նստած է իշխանական աթոռին. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այս օրերին շատ ծանր է հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
09:00
Պուտին՝ Արցախի չճանաչելը Հայաստանի կողմից «էական գործոն» էր. Սասունյան
2020 թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի  նախագահ  Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված իր պատասխաններում մի քանի կարևոր մեկնաբանություններ...
Աղբյուր` Panorama.am
00:30
Վլադիմիր Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում հրադադարի պահպանման ռեժիմին վերաբերող հարցեր
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Մանրամասը և բոլոր ասպեկտներով քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
23:53
Անդրանիկ, դավաճա՛ն. բողոքի ակցիա Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բաքվին հանձնելուց առաջ պայթեցվել է Քարվաճառի զորամասը
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը, որը կեսգիշերին պետք է անցնի Բաքվին։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Եթե ԶՈւ-ն գտնի, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա. Եղոյան
«Ռազմական դրության վերացնել-չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը Զինված ուժերը պետք է տան։ Եթե...
Աղբյուր` Panorama.am
22:16
Ամարասը վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից, ռուս խաղաղապահների ուշադրության կենտրոնում է
Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից։ Ճիշտ է՝ մեկ ու կես կիլոմետրից ադրբեջանական դիրքերն են, բայց շատերն են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը...
Աղբյուր` Panorama.am
22:02
Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Սերգեյ Փարաջանովի թանգարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է...
Աղբյուր` Panorama.am
21:25
Փաստաբան. Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների մեքենաները
«Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Ընդ որում և Արթուրի, և Նարեկի դեպքում մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
21:11
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխվել է. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի գագաթնակետը չէր։ Որևէ հիմնավորում չկար, որ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների
«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նախարար Փիլոյանը աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս`...
Աղբյուր` Panorama.am
20:06
Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է․ Իվետա Տոնոյան
Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Իմ քայլը խմբակցության ջանքերով հաստատվեց  ԲՀԿ ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայ զինծառայողների խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Ֆարխոյանը պատրաստ է դառնալ հայրենիք հանձնած դավաճանի խամաճիկը․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ ապօրինաբար կալանավորելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն
2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}