ԱՄՆ-ն չի բացառում նոր հակառուսական պատժամիջոցների կիրառումը
ԱՄՆ-ն չի բացառում, որ ապագայում նոր սանկցիաներ կլինեն ռուսական պաշտպանական հատվածի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների օրենքը շատ բարդ է և պահանջում է պաշտպանական ոլորտում ավելի շատ գործարքներ քննարկել: Պետդեպի ներկայացուցիչն ասել է՝ այն, որ առաջին իսկ օրը ինչ-որ կազմակերպության նկատմամբ պատժամիջոց չի կիրառվել, դեռ չի նշանակում, որ դա չի արվի նաև ապագայում:
Ավելի վաղ Նաուերթը հայտարարել էր, որ սահմանափակումները կարող են վերաբերել ոչ միայն ռուսական ընկերություններին: Նրա խոսքով՝ պատժամիջոցներն արդեն ստիպել են օտարերկրյա կառավարություններին՝ հրաժարվել միլիարդավոր դոլարների ռուսական զենք գնելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան