Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ղազախստանի վարչապետները երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
- Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան