Իրավունք 12:58 06/02/2018 Հայաստան

Համայնքն իրավունք ունի իմանալ՝ ով և ինչպես է գնում իր հողերը. Արա Ղազարյան

Հայաստանում համայնքային հողերի աճուրդների կազմակերպումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը նշեց, որ այս խնդրով սկսել է զբաղվել տարիներ առաջ: «Սա մոտ 4 տարվա երկարաձգված պատմություն է, 2014 թ. առաջին հետազոտությունը հրապարակեցի, որի համար հիմք էր հանդիսացել մեր աշխատանքը համայնքներում: Այնտեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով՝ փորձ էինք արել որոշ աճուրդների մասնակցել, հասկանալ՝ որքանով են դրանք արդյունավետ, ինչպես են ծառայեցվում համայնքին, և առաջին խոչընդոտին բախվեցինք: Մեզ արգելում էին մասնակցել, ասում, որ օրենքով է արգելված»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ կային համայնքներ, որոնք թույլ էին տալիս աճուրդի մասնակցել, բայց տարիների ուսումնասիրությունը պարզեց՝ անկախ նրանից՝ բաց էր աճուրդը, թե փակ, կոռուպցիոն ռիսկ ուներ: Լրագրողի խոսքով՝ կար պայմանավորվածություն, որով գույքը վաճառողն ու գնորդը համաձայնության էին գալիս, արհեստականորեն երկրորդ դիմում էր լինում, մուտք էր արվում, ապա հողերը վաճառվում էին անգամ կադաստրային արժեքից ցածր գնով, տեղի էր ունենում համայնքային գույքի փոշիացում, որը չէր ծառայեցվում համայնքին:

«Կար կոռուպցիոն շղթա, այս ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ հողերի աճուրդը փակ իրականացնելը հենց կադաստրի ղեկավարների նախաձեռնությամբ էր եղել: Ես երկու ուսումնասիրություն իրականացրեցի՝ շարժական և անշարժ աճուրդների, միայն հողերի աճուրդն էր փակ, ինչու՞, որովհետև համայնքում հիմնական վաճառվող գույքը միայն հողն էր, ուստի համայնքի մասնակցությունը կամ վերահսկողությունը սահմանափակել էին կամ չեզոքացրել»,- ասաց նա: Ըստ Պետրոսյանի՝ հարցին պետք էր իրավական լուծում տալ:

Սահմանադրական դատարանը 2018թ. հունվարի 30-ին, բանավոր ընթացակարգով քննության է առել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք է սահմանված, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

Իրավապաշտպան, ստրատեգիական դատավարությունների փորձագետ Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործընկերոջ՝ փաստաբան Արա Ղազարյանի հետ 4 տարի առաջ մշակեցին հաղթանակի հասնելու ստրատեգիա, և հասան նրան, որ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: «Մենք վեճի մեջ մտանք ԱԺ հետ, դատական համակարգի, գործադիր իշխանության և ՏԻՄ-երի հետ՝ այդ ողջ հզոր արսենալի հետ, և հաղթեցինք: Մենք գտնում էինք, որ անձը, լրագրողը, հետաքննող լրագրողը պետք է հնարավորություն ունենա անձամբ ներկա գտվել աճուրդներին, դիտարկել այն և տեղեկատվություն տարածել, լուսաբանել: Իրենք կարծում էին՝ իրենց նեղ շրջապատով պիտի ներկա լինեն և ինչ ուզում են՝ անեն»,- ասաց նա:

Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առումով հաստատել է իր՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելու հանգամանքը: Իրավապաշտպանի խոսքով՝ սրան համառորեն ընդդիմանում էին հենց Առաջին ատյանի դատարանում:

Փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը վերցրել է իրենց ամենակարևոր թեզերը: «Սա, ըստ էության, ավելի շատ ազատ խոսքի վերաբերյալ որոշում էր, քան աճուրդների: Համայնքը ուզում է և իրավունք ունի իմանալ՝ ով և ինչպես է գնում իր հողերը, ու հիմնականում՝ «ինչպես», որովհետև կոռուպցիան թաքնված է «ինչպես»-ի մեջ: Թույլ չեն տալիս՝ լրագրողը ներկա լինի, որ չտեսնի՝ ինչ խախտումներով է հողը կոպեկի գներով վաճառվում»,- ասաց նա:

Ղազարյանը նշեց՝ իրենք ՍԴ-ում ասում էին՝ այստեղ խոսքի ազատությունը միջոց է, որով համայնքը կարողանում է կառավարել իր գույքը: Փաստաբանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը խոսքի ազատության բնագավառում ևս մի կարևոր որոշում կայացրեց, որը ծառայում է համայնքի գույքային իրավունքներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Տեղեկատվություն պետք է տրամադրվի, թե ու՞մ են վերադարձվում գումարները. Թանդիլյան
Խորհրդարանն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները։ Օրակարգում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն «Moody's»-ի կողմից ստացել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԵՄ Թումո համալիրի նախագծի հաղթողը հոլանդական MVRDV ճարտարապետական ընկերությունն է
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական նախագծի հաղթողը հայտնի է: Ճարտարապետական աշխարհի երեք հսկա`...
Աղբյուր` Panorama.am
11:13
Փաշինյան. Սորոսը ցանկանում էր ինձ հետ հանդիպել
«Դավոսի ֆորումին իմ մեկնելուց առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց ճիշտն ասած, իմ աշխատանքային ծանր ու խիտ...
Աղբյուր` Panorama.am
11:11
«Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի
HBO-ի նկարահանած «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակին։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ,...
Աղբյուր` Panorama.am
11:05
Կարևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը. Լոս Անջելեսի քաղաքապետ
«Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:00
ԱՄՆ-ում Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Քոչարյանի աջակիցներն անժամկետ նստացույց են իրականացնում
«Երրորդ օրն է, ինչ Նախագահ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց՝ առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշման հետ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Սպային հիվանդանոց հասցրած մարզպետի օգնականը կալանավորվել է
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին պատասխանատու է համարում Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման համար
Բրիտանիան եզրակացրել է, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման համար։ Նախօրեին ասել է Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է
Հայաստանում 2019 հունվար-հուլիսին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:27
Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։...
Աղբյուր` Panorama.am
10:24
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։  Համերգը կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
10:20
Արաբական կուսակցությունները պաշտպանում են Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
Իսրայելի խորհրդարանում «Միացյալ Արաբական ցուցակների» պատգամավորները վարչապետի պաշտոնում աջակցում են «Կահոլ-Լավան»...
Աղբյուր` Panorama.am
10:05
Փորձագետ. Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել Ղրիմի մոտ խորտակված նավում
Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել «Գեներալ Կոցեբու» շոգենավում, որը խորտակվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:53
Իսակովի պողոտայում երեք մեքենա է բախվել, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
09:49
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին
Սեպտեմբերի 20-ից 22-ն արդեն 9-րդ տարին անընդմեջ Երևանում անցկացվեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնը։ Փառատոնի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Կոնգրեսը չի բացառել Թրամփի նկատմամբ իմփիչմենթը
ԱՄՆ Կոնգրեսը  հավանական է համարել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթը այն դեպքում, եթե ապացուցվի, որ նա ճնշում է գործադրել Ուկրաինայի...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնն արժանացել է «Էմմի» մրցանակի
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:11
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է մրցանակի
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող  Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է մրցանակի: «Անուշի աշխատանքը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր»
Համո Սուքիասյանի գիրքում առաջին անգամ հրատարակվել են բանաստեղծի գործունեությունն արտացոլող մինչ այս անտիպ շուրջ 60 փաստաթղթեր:
Աղբյուր` Panorama.am
09:00
Ռուսաստանում ցուցադրվել է ռուս զինվորի կողմից Գյումրիում կատարած ոճրագործության մասին պատմող ֆիլմը
Սեպտեմբերի 21-ին Յալտայի միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել  Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}