Չավուշօղլու. Թուրքիան չի կարող վստահել ԱՄՆ-ին
Թուրքիան ԱՄՆ-ի հետ չի քննարկի սիրիական Աֆրինում գործողությունները: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նման հայտարությամբ հանդես է եկել այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Աֆրինում ամերիկացի զինվորականներ չկան: Հնարավոր է ժամանակ առ ժամանակ լինում են միայն հատուկ ծառայությունների աշխատակիցները: Այդ պատճառով մենք ԱՄՆ-ի հետ Աֆրինի գործողությունները քննարկելու անհրաժեշտություն չունենք»,-ասել է նա:
Նա Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել քրդական ինքնապաշտպանական խմբերին զինելու քաղաքականությունից:
«Չարժե վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ԱՄՆ-ն պետք է գնա այդ քայլին: Եթե չանի՝ վերացնելով այդ վտանգը, ապա ինքներս պետք է ոչնչացնենք այն»,-ասել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան չի կարող վստահել ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգտոնը չի պահել Սիրիայի հացով խոստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում