Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում
«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավն անկարգ ուղևորի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ուղևորը վիրավորել է անձնակազմի անդամներին, չի ենթարկվել հրամանատարի պահանջներին, իրեն պահել է անադեկվատ, ծխել է:
Գործակալությունն ուղևորի ազգությունը չի նշում: Նա պարտավորվել է վճարել հարկադիր վայրէջքի պատճառով ավիաընկերության ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում