11:00 09/02/2018 Հայաստան

Տառաճանաչություն չունեցող երեխաները՝ Հայաստանում

Հեղինակ` Անուշ Թորոսյան

Ա ր ս ե ն … տետրի առաջին էջում վստահ շարվում են տառերը: Իննամյա Արսենը գրում է իր անունը: Դեռ ամիսներ առաջ նա տառաճանաչ չէր, այսօր արդեն գրում է, կարդում, նաև ռուսերեն ու անգլերեն սովորում: Ֆեյսբուքում էջ ունի, դասերն արագ սովորում է, վերջացնում, որ ֆեյսբուք մտնի: Արսենը երազում է ֆուտբոլիստ դառնալ, հարցնում եմ՝ Մխիթարյանի նմա՞ն, ասում է՝ չէ, Ռոնալդուի:

Սարգիսն արդեն տասը տարեկան է, երրորդ դասարանում է սովորում: Որոշել է՝ դառնալու է ոստիկան, մարդկանց է պաշտպանելու: Ժպիտը դեմքին խոստովանում է՝ ամենից շատ սիրում է մայրենի լեզվի դասերը: Սարգիսի խոսքն ընդհատում է Արսենը. - Դու կարդալ չգիտես, մայրենին ո՞նց ես սիրում:

Արսենն ու Սարգիսն ընկերացել են՝ ամիսներ առաջ հայտնվելով Հայ օգնության ֆոնդում: Հենց այստեղ էլ տղաները տառաճանաչ են դարձել:

2014 թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Լոռու մարզում փորձնական ծրագիր է իրականացրել, որի արդյունքում միայն այս մարզում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա: Ամենամեծ խումբը կազմում էին 6-ից 8 տարեկան երեխաները, որոնք դեռևս չէին ընդունվել առաջին դասարան: Եվս 16 երեխա՝ 9-ից 16 տարիքային խմբում նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց: Այս փորձնական ծրագրի արդյունքում հաջողվել էր բացահայտել, որ երեխաների որոշ մասը կրթություն չի ստանում մի շարք համալիր և մասնակի համընկնող գործոնների պատճառով:

Սոցիալական մանկավարժ Նարինե Վարդանյանն արդեն 17 տարի է՝ աշխատում է ՀՕՖ-ում: Ասում է՝ իրենց մոտ հայտնվող երեխաների մոտ քառասուն տոկոսը տառաճանաչ չեն կամ նրանց գիտելիքները տարիքին չեն համապատասխանում:

«Դպրոց հաճախած, հաջորդ դասարան փոխադրված երեխաներ են, բայց առաջին դասարանի մակարդակի գիտելիքներ էլ չունեն: Կան երեխաներ, որ տառերի մի մասը գիտեն, կարդում են բառի մի հատվածը, և համարել, որ երեխան հաղթահարել է այդ կուրսը ու պիտի փոխադրվի չորրորդ դասարան, սխալ է: Նույն դասարանում թողնելն էլ է սխալ: Ինչ է մտածում մանկավարժը, որ փոխադրման թերթիկ է տալիս այդ երեխային: Մեզ մոտ ապաստանման ծրագիր է, մեկ ամսում պարզ երևում է՝ կրթական մակարդակը տարիքին ոնց է համապատասխանում»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ երեխաները դպրոց են հաճախում բացերով. կան երեխաներ, ովքեր երրորդ դասարան են, բայց դասարանում որևէ մեկի հետ չեն կարող մրցել, դա էլ է լուրջ սթրես, երեխան նստած է դասարանում, ընկերը սահուն կարդում է, իսկ ինքը նստած կմկմում է: Դպրոցում էլ միշտ չէ որ պատրաստակամ են երեխայի հետ անհատաբար աշխատել, սակայն երբեմն սկսում են նրան տառերը սովորեցնել:

Երեխաներից Արմենը, օրինակ, երեք ամիս է՝ կենտրոնում է, երբ նոր էր եկել, նրա մոտ խառնաշփոթ էր, մայրը Թուրքիա էր տարել, ընթացքում եկել է, գնացել, արդեն չորրորդ դասարան է, բայց տառերը նորմալ չգիտի: Հիմա արդեն, թեկուզ հեգելով, բայց կարդում է, բոլոր տառերը գիտի, ռուսերեն նոր-նոր է սովորում, դպրոցում էլ խնդրում են երեխայի նկատմամբ ներողամիտ լինել, քանի որ երբեմն անհարիր վերաբերմունք է դրսևորվում, երեխային սկսում են ծաղրել մանկավարժները:

Երեխաների՝ տառաճանաչ չլինելու պատճառները բազմազան են: Վարդանյանի խոսքով՝ ծնող կա, ում կրթական մակարդակը ևս բավարար չէ, բայց նա հասկանում է, որ երեխան պետք է տառաճան լինի, կրթություն ստանա, ծնող էլ կա, ասում է՝ բայց ինչ պարտադիր է, որ սովորի, ինչին է պետք, բա իմ բոստանը, բա ով պիտի աշխատի: Կան ծնողներ, որ երեխային շահագործում են, երեխաները երբեմն մանրածախ առևտրով են զբաղվում կամ մուրացկանությամբ:

«Սոցիալական վիճակն էլ է պատճառներից մեկը: Ես դպրոց եմ գնում, տեսնում եմ՝ ինչ է նշանակում՝ գրքերի գումար բեր, տետրակներ են ուզում՝ հատուկ, թեստային, книга-тетрадь, որ երեք հարյուրից հազար դրամ արժեն, անգամ ավել, բայց ոչ ոք չի հարցնում՝ ծնող, դու ի վիճակի՞ ես վճարելու, էլ չասած՝ եթե ծնողը բարձրաձայնում է այդ մասին, երեխան դասարանում վատ վիճակում է հայտնվում, քառապատիկ սթրես է: Թոշակով ապրող կա, ով չգիտի՝ ի՞նչ անի այդ քսան հազարով՝ հացի գումա՞ր տա, կոմունալնե՞րը վճարի, թե՞ գրքերի գումարը տա: Տնօրենին ասում ենք՝ եթե դուք չեք կարող կարգավորել այս հարցը, մենք նախարարություն կդիմենք: Իրենք ասում են՝ մեզ էլ հասկացեք, մեզ գիրք են տալիս, ասում են՝ պիտի վճարվի, բայց երեխան էլ իր իրավունքներն է բարձրաձայնում՝ եթե ես վճարում եմ, ինչու այդ գիրքը ինձ չի մնում, բացի այդ, նույն՝ արդեն մաշվող գրքի համար ամեն տարի վճարում են»,- նշեց Վարդանյանը:

Ուսումնական գործընթացի ընդհատման պատճառը երբեմն անորոշությունն է՝ Հայաստանի մի ծայրից եկել են, մինչև ծնողը փորձում է հաստատվել, ապրուստի հարցերը կարգավորել, ժամանակ է անցնում: Կրթությունից դուրս մնացող երեխաների վաղ հայտնաբերումը խնդիր է, հետո էլ գործընթացը դանդաղ է կատարվում: Մանկավարժի խոսքով՝ եթե ամսական գոնե 50 000 դրամով ապահովեին սոցիալական պատճառներով ուսման հնարավորություն չունեցող երեխայի ընտանիքին, երեխան մոր ջերմությունից չէր կտրվի: Մարզերից մեկից ՀՕՖ կենտրոն են բերել երեք երեխաների՝ 9, 11 և 14 տարեկան, ովքեր բացարձակ գիտելիքներ չունեին, կենտրոնը ստիպված էր նրանց հետ զրոյից աշխատել: Երեխաները համարվում էին գիշերօթիկի սան, բայց դպրոցը ոչինչ չէր սովորեցրել: Մայրն անասնապահությամբ էր զբաղվում, տուն պահում, երեխաներն էլ, բացի գողությունից, ուրիշ ոչինչ չգիտեին:

«Մայրն ասում էր՝ եթե ինձ ապահովեն որոշակի գումարով, խնդիր չէ, թող մնան, բայց հիմա մայրը տարբերակ է գտել, տարել է գիշերօթիկ, բա դպրոցն ինչո՞վ է զբաղվում: Ես հաստատությանն էլ եմ մեղադրում: Անհատական մոտեցում է պետք, երեսուն աշակերտից էլ նույն մակարդակը պահանջել պետք չէ»,- նշեց Վարդանյանը:

Եթե ՀՕՖ-ում նախկինում մինչև վեց ամիս էին ապաստանում երեխաները, սակայն հետագայում երեխայի ապաստանելու ժամկետը երկարացրել են, հարևանությամբ գտնվող դպրոցի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որտեղ երեխաները սովորում են՝ դասապրոցեսից չկտրվելու համար: Վարդանյանն ընդգծում է՝ հարցը միայն տառաճանաչությունը չէ, երեխաները պարզ հաշվարկ անգամ չեն կարողանում անել երբեմն:

Երբ երեխաներին բերում են, նախ խմբային-խաղային տեխնիկայով պարզում են տառաճանաչության մակարդակը, ապա դրա պատճառները, ըստ այդմ էլ կազմակերպվում են հետագա աշխատանքները:
Մանկավարժին մտահոգում է նաև այն, որ իրենց սկսած գործը շարունակող չկա, իրենք կարճաժամկետ վերականգնողական գործառույթ ունեն, իրենց գործն են անում, սակայն վերականգնողական կենտրոն, որպես այդպիսին, չկա:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ տառաճանաչության խնդրի տարածվածությունը երբևէ չի էլ չափվել, պրակտիկայում նա դժվարացավ նշել՝ ինչպես կարելի է դա չափել, թերևս մարդահամարի ժամանակ՝ ընտրանքով: Անափիոսյանը նշեց՝ եթե ինֆորմացիան ստանալու են դպրոցից, այն երեխան, որ չի գնացել դպրոց, էլի դաշտում չի երևա:

«Սոցապնախարարությունը ստեղծել է սոցիալական աջակցության ցանցեր, երեք տարի է՝ ֆորմալ առումով գործում են, այսինքն՝ պիտի համայնքի սոցիալական աշխատողը ինքը լինի գործ վարող, իմաստը նաև այն է, որ այդ ցանցով երևան կրթությունից դուրս մնացած երեխաները: Դա հիմա քանի որ փաստացի չի գործում՝ չեմ պատկերացնում՝ ոնց են անելու: Լավագույն տարբերակը, որ կարողանան կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտել, Կրթության և գիտության նախարարության և ոստիկանության համատեղ ծրագիրը կարող է լինել, ինչպես նաև այն, որ սոցաջակցության այդ ցանցերը գործեն: Գիտե՞ք՝ ինչքան ընտանիքներ կան, որտեղ ծնողը երեխային չի էլ ուղարկում դպրոց»,- ասաց նա:

Անափիոսյանը նշեց, որ երեխային դպրոց չուղարկելու պատճառները տարբեր են: Դրանցից մեկը սոցիալական, անապահով վիճակն է, որ երեխաները շոր-կոշիկ, պայուսակ չունեն, այստեղ սոցապնախարարությունը փորձում է ինչ-որ չափով օգնել: Սրան հասնելը երկար գործընթաց է. սոցապնախարարությունը ոչ թե կրթության իրավունքի իրացման համար է տալիս այդ օգնությունը, այլ սոցիալական վիճակը բարելավելու, այսինքն՝ կարող է՝ հողատարածք տան, գլխաքանակ, միանվագ գումար, որ կարողանան երեխայի՝ դպրոց հաճախելն ապահովել: «Դա ոչ ֆորմալ է արվում՝ բարերարներ, պատգամավորներ, կազմակերպություններ ներդրում են անում:

Երկրորդը՝ երեխան օգնում է ծնողին սեզոնային աշխատանքի ժամանակ: Սա հատկապես գյուղական համայնքներում է տարածված: Կան դեպքեր, երբ երեխան օգնում է տանը կամ փոքր այլ երեխա կա, ում պահում են, երբեմն խնամում են ընտանիքի անդամին»,- ասաց նա: Անափիոսյանը կարևորեց՝ հստակեցնելը՝ կրթությունից դուրս մնալ ասելիս՝ ինչ նկատի ունենք՝ նրանց, ովքեր գրանցվա՞ծ չեն, թե՞ գրանցված են, բայց դպրոց չեն գալիս կամ գուցե գրանցված են, գալիս են, բայց ոչինչ չեն անում դպրոցից հետո. տրվում է հանձնարարություն, բայց տանը աշխատանք ունեն և ժամանակ չունեն դասապատրաստում իրականացնելու:

«Կա մյուս խնդիրը, որն էլի շատ տարածված է: Ավելի շատ մեծամասնություն են կազմում աղջիկները, որ տուժում են սրանից, բայց տղաներ էլ կան: Դրանք այն դեպքն են, երբ ծնողն ուղղակի չի ուզում, որ երեխան ստանա կրթություն, ասում է՝ պետք չի, որ նա գնա դպրոց: Երբ երեխան ծնողին օգնում է, այստեղ ծնողը դեմ չէ, որ երեխան սովորի, բայց կա տարբերակ, երբ ծնողը չի ուզում ուղարկել դպրոց: Վերջերս Արարատում մի երկու դեպքի մասին իմացանք, երբ դպրոցի սոցմանկավարժը աշխատանք էր տանում կամավոր հիմունքներով կոնկրետ ընտանիքի հետ, որ երեխային ուղարկեն դպրոց, երեխան էլ սովորել սիրող երեխա էր: Ծնողը չէր թողնում, որ գնար, ասում էր՝ ավելի լավ է՝ տանը մեզ օգնի: Հիմնականում նման ընտանիքներում մտածում են՝ կրթությունը կարևոր չէ»,- ասաց նա:

Անափիոսյանի խոսքով՝ կա կարծիք, որ եթե երեխան գնում է դպրոց, գիտելիք հավաքում, ապա հետագայում կարող է ըմբոստանալ ընտանիքում, նաև այդ պատճառով չեն ուզում, որ նա դպրոց գնա:

Անափիոսյանը նշեց, որ թեպետ կրթության իրավունքի իրացման պատասխանատու ենք համարում միայն ԿԳՆ-ն, սակայն պետք է նշել, որ այդտեղ առողջապահության նախարարությունն էլ կարող է կապ ունենալ, ֆինանսների, սոցիալական ապահովության և պաշտպանության նախարարություններն էլ: «Շատերն օգտվում են սոցիալական նպաստներից, բայց դա չի բավարարում որևէ բան անելուն: Բայց կան մարդիկ, ովքեր այլ վայրում են գրանցված, այնտեղի գրանցումից դուրս չեն գալիս, գալիս են այստեղ, սոցապնախարարությունը չի կարողանում իրենց որևէ դասակարգիչ տալ, նպաստ հատկացնել, ու խնդիր է առաջանում: ԿԳՆ-ն կարող է դառնալ սոցապնախարարությանը պատվեր տվողը, որ նրանց, ում հագուստ է պետք և նմանատիպ այլ պարագաներ՝ դպրոց գնալու համար, ապահովեն»,- ասաց նա:

Անափիոսյանը նշեց, որ կա նաև մի հարց, որից արժե խոսել: Ինչու՞ դպրոցները շատ չեն բարձրաձայնում, որ երեխաները չեն հաճախում դպրոց: Որովհետև երեխաների քանակի դիմաց գումար են ստանում: Հիմա, սակայն, փոխվում է ֆինանսավորման կարգը: Այս ամբողջի համատեքստում, ըստ Անափիոսյանի, անընդունելի է կրթությանը հատկացնող գումարների կրճատումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:51
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Կարամազով եղբայրներ» վեպն արգելվել է Քուվեյթում
Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք։
Աղբյուր` Panorama.am
19:32
Աշխարհի ամենագեղեցիկ փողոցը
Տեղի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ Լոմբարդ-սթրիթի արտաքին տեսքը պահպանելու և միաժամանակ այն ավելի հարմարավետ դարձնել ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:20
Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1%-ով՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Apple-ը ֆիլմեր կնկարահանի
Ամերիկյան Apple կորպորացիան կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող А24 ընկերության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թեյլոր Սվիֆթը պապարացիներից թաքնվում է ճամպրուկում
Երգչուհին American Music Awards-ում ճանաչվել էր տարվա կատարող։
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սպիտակ» ֆիլմի ստեղծման աշխատանքները բարդ էին. ռեժիսոր
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
Աղբյուր` Panorama.am
18:33
Մեյը սթրեսից դուրս է գալիս՝ վիսկի խմելով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ վիսկիի մեկ բաժակն օգնել է իրեն վերականգնվել՝ Կառավարության հետ Brexit-ի պայմանագրի շուրջ հինգ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում զգալի աճել է գորգերի և գորգեղենի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը
Աղբյուր` Panorama.am
18:02
Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
«Նրանք խախտում են ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը»
Աղբյուր` Panorama.am
17:47
ԿԸՀ-ն երեք կուսակցության 48 ժամ ժամանակ է տվել
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել լուրջ հաջողություններ, եթե կա կամք, աշխատասիրություն և գիտելիք: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Պորտուգալիային
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարի երկրորդ տուրի Հայաստան-Պորտուգալիա...
Աղբյուր` Panorama.am
16:42
Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։ SANA սիրիական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկուշաբթի օրը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»
Աղբյուր` Panorama.am
15:45
Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Քաղաքապետարանը բողոքի ակցիայի հետքերով
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանն ու Իրաքը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: «Այսպիսով մենք...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}