Քաղաքական 11:00 12/02/2018 Տարածաշրջան

Քրդերը՝ կարմայի և աշխարհաքաղաքականության միջև

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Քրդերն աշխարհի քիչ ժողովուրդներից են, ովքեր վաղնջական ժամանակներից կոմպակտ բնակվում են  մի տարածաշրջանում, հաշվվում են տասնյակ միլիոններով, բայց սեփական պետություն չունեն։ Ավելին, ներկայումս տարածաշրջանային պետությունների մոտ կարծես թե ձևավորված կոնսենսուս կա, որ քրդերը չպետք է պետություն ունենան։ Ճիշտ է, ներկայումս կան քրդական քաղաքական միավորներ՝ Իրաքի Քրդստանը ինքնիշխանության որոշակի ատրիբուտներով,  և Ռոջավան՝ Հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական դաշնությունը, որը փաստացի ինքնավարություն է Սիրիայի հյուսիսում։ Բայց լիարժեք պետություն ունենալու քրդական ազգայնականների երազանքը դեռևս դժվար իրագործելի է, ինչի վկայությունն է նաև 2017թ. սեպտեմբերին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի ձախողումը։

Քրդական պետության դեմ ամենաեռանդունը հանդես է գալիս Թուրքիան, որը գրեթե 40 տարի է ինչ ռազմական միջոցներով պայքարում է քրդական անկախական խմբերի, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (PKK)։ Նպատակն է՝ կանխել քրդական պետության կամ ինքնավարության ստեղծումը կամ նույնիսկ քաղաքական իրավունքների ընդլայնումը։ PKK դեմ պայքարի շրջանակներում, որը Թուրքիայի և մի շարք այլ պետությունների ու կազմակերպությունների կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական զինված ուժերը հաճախ հատում են նաև Իրաքի հետ պետական սահմանը, ինչը միջազգային հակազդեցության առանձապես չի արժանանում։

Քրդական հարցն առանձնակի դեր ունի նաև սիրիական հակամարտության շրջանակում, որտեղ գործող բազմաթիվ զինված խմբակցությունների շարքում կարևոր գործոն են նաև քրդական ուժերը, մասնավորապես՝ YPG-ն։ Եվ չնայած այդ դերակատարությանը և ԱՄՆ կողմից տրամադրված աջակցությանը՝ սիրիական քաղաքացիական պատերազմի խճանկարում քրդերին կարելի է դասել ամենատուժածների շարքում։ Տարիներ շարունակ տարբեր ռազմական խմբավորումներ՝ ընդդիմադիր և իշխանամետ, տարբեր արտաքին ուժերի աջակցությամբ պայքարեցին միմյանց, ապա Իսլամական պետության դեմ։  Եվ երբ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորվման և հաղթանակի պտուղները քաղելու համար, քրդերը վաստակած «պարգևավճարի» փոխարեն ստանում են «Ձիթենու ճյուղ»։

Թուրքական զորքերը, ըստ էության, բոլոր կարևոր դերակատարների լռության կամ աննշան արձագանքի պայմաններում, հունվարի 20-ին արշավ սկսեցին Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինի տարածաշրջանում։ Թուրքական իշխանությունների ռազմավարական նպատակը հստակ է՝ հնարավորինս թուլացնել քրդերին և կանխել քրդական նոր ինքնավարության ստեղծումը, որը կարող է վտանգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Նույն տրամաբանությունն էր ընկած Թուրքիայի իշխանության գործողություններում, երբ 2014թ․-ին Քոբանիի ճակատամարտում թուրքական բանակն անտարբերությամբ հետևում էր սահմանից այն կողմ Իսլամական պետության գրոհայինների կողմից քրդերի նկատմամբ իրականցվող ջարդերին։

Իսկապես, պատմությունը ոչ միայն կրկնվելու հատկություն ունի, այլ երբեմն էլ հեգնական պտույտներ է կատարաում։ 1894թ. Սասունի հերոսամարտը արյան մեջ խեղդող քրդական Համիդիեականները չէին կարող պատկերացնել, որ մեկ դար անց իրենց ժառանգները կդառնան թուրքական բռնաճնշումների զոհերը, և նրանց աջակիցների առաջին շարքում կլինեն հայերը և Հայաստանը։ Չէինք ցանկանա անդրադառնալ Հայոց ցեղասպանության մեջ քրդական հրոսակախմբերի մասնակցության խնդրին, նշենք միայն, որ այսօր հայերս կարծես ներել ենք քրդերին, իսկ վերջիններս ընդունել են մեղքի իրենց բաժինը և անկեղծորեն զղջում են։

Ու չնայած այդ ներմանն ու զղջմանը, կարման մնացել է, և տպավորությունն այն է, որ դժբախտաբար քրդերը հնձում են նախորդ դարի սկզբին իրենց ցանածը։ Եվ եթե կարմայից ազատվելու հասանելի միջոցներ կան, ավելին իսլամն ու քրիստոնեությունը ընդհանրապես կարմայի հասկացությունը չեն ընդունում, ապա աշխարհաքաղաքականությունն ունի իր դոգմաները, որոնք վեր են կրոնական մեկնաբանություններից և ներմամբ ու զղջմամբ չեն կարող վերանայվել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ
ետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Փարաջանով՝ մեծություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հրաձգության հանրապետական մրցույթում ուժերը կչափեն պետական մարմինների աշխատակիցները
2019 թ. փետրվարի 21-22-ը տեղի կունենա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ...
Աղբյուր` Panorama.am
17:36
ԵՊՀ. Տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում
Երևանի պետական հաալսարանը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ոստիկանության հրապարակած հաղորդագրության։ «Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
17:32
Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն
Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է
Աղբյուր` Panorama.am
17:26
Կարեն Գրիգորյանը մոտ էր հաղթողի կոչմանը
Իրանում ավարտվեց Կասպյան Գավաթի խաղարկությունը: 3 շախմատիստ՝ Մասուդ Մոսադեհպուրը, Վիտալի Բերնադսկին և Կարեն Գրիգորյանը, վաստակեցին 7-ական միավոր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ալեն Սիմոնյան. Հայտարարվում է հիմնի համար տեքստի մրցույթ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ հայտարարվում է օրհներգի մրցույթ։  Նրա խոսքով, շատ մարդիկ, մտավորականներ...
Աղբյուր` Panorama.am
17:19
Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինում
Ի՞նչ է պակասում էկոնոմիկայի նախարարությանը
Աղբյուր` Panorama.am
17:12
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles- ի «հավերժական» ռեկորդը
55 տարի նման ռեկորդ չէր սահմանվել։
Աղբյուր` Panorama.am
17:01
Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու»...
Աղբյուր` Panorama.am
16:52
«Աէրոֆլոտ օփենի» առաջին տուրը չի կայացել` կեղծ ահազանգի պատճառով
Երեկ Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ օթեն» միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց, սակայն, պարտիաների ընթացքը...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ռեժիսոր. Ես դեռ լուրջ բացատրություն չեմ լսել
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը համաձայն չէ, որ մշակույթի նախարարությունը միացնեն կրթության և գիտության նախարարությանը։
Աղբյուր` Panorama.am
16:35
«Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք». համաժողով՝ Եվրոպական խորհրդարանում
Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին տեղի կունենա համաժողով՝ «Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով (Armenophobia:...
Աղբյուր` Panorama.am
16:29
Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանն անդրադարձել է երեկ նույն խմբի անդամ Էլիներ Վարդանյանի հոդվածին ու դրան հետևած...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Հայհեղինակ». Առավել շատ խախտվում են լուսանկարիչների հեղինակային իրավունքները
«Հայհեղինակ» ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով, Հայաստանում հեղինակային իրավունքներն առավել հաճախ խախտվում են...
Աղբյուր` Panorama.am
15:51
ԼՀԿ-ն ԱԺ-ին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ներկայացված մյուս երկու ուժերին է ներկայացրել սահմանդրական...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարկվել. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Հ. Խաչատրյան. Շատերն արհամարհանքով են վերաբերում հայկական կինոյին
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը պատրաստ է իրավաբանական լուրջ աջակցություն մատուցել, միջամտել, որպեսզի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ելույթում խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ հրթիռների տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
15:26
Սարալանջում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է
Երևանի Սարալանջի փողոցում երեկ կեսօրին մոտ իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: «Էրմենիհաբեր»-ը...
Աղբյուր` Panorama.am
15:07
ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվել է Սեյրան Մինասյանը
Այսօր  ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է քիմիական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Յուրա Մովսիսյանը հանդիպել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ֆրանսիայի 3 նախագահները մասնակցել են հակասեմիտիզմի դեմ պայքարի ակցիային
Նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Ֆրանսիայի փողոցներ՝ ընդդեմ հակասեմիտիզմի։ Հայտնի, անհայտ, հասարակ ֆրանսիացիներ, քաղաքական գործիչներ,...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում
Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արևային ջրատաքացուցիչներով համալրված՝ ջեռուցման...
Աղբյուր` Panorama.am
14:40
«Ժառանգությունը» հրավիրում է իր 12-րդ համագումարը
«Ժառանգության» վարչությունը երեկվա նիստում որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երևանում:...
Աղբյուր` Panorama.am
14:35
«Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի  «Մաեստրո Մանսուրյան»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում
16:49 20/02/2019

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}