Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է արել «ուշքի գալ» և առաջկցություն չցուցաբերել քրդերին
Թուրքիայի վրչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ին կոչ է արել «ուշքի գալ» և առաջկցություն չցուցաբերել քրդական զինված խմբավորուներին, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա ընդգծել է, որ Անկարան չի պատրաստվում Աֆրինում իր գործողության համար «կեղտոտ առևտրի» մեջ մտնել։
«Մեզ համար միևնույն է՝ ինչ ահաբեկիչներ են դրանք, սակայն եթե նրանք սպառնում են մեզ, մենք անխնա կհարձակվենք, ինչպես այժմ՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ։ Մենք չենք մտնի կեղտոտ առևտրի մեջ։ ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Միացյալ նահանգները պետք է խելք գա և ճիշտ որոշում կայացնի»,- ասել է Յըլդըրըմը։