Սենատում Թրամփին կոչ են արել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել
Դեմոկրատական կուսակցության երեք սենատորներ բանաձև են ներկայացրել, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Politico-ին։
Բանաձևի հեղինակներն են սենատորներ Բեն Կարդինը, Շերրոդ Բրաունը և Ռոբերտ Մենենդեսը։ Նրանց կարծիքով, օրիանգիծը, որն անցած տարի հավանության էր արժանացել կոնգրեսի կողմից և որը ստորագրել էր Թրամփը, ենթադրում է սահմանափակումների պարտադիր սահմանում։
«Լրջության պակասը, որը ցուցաբերում է վարչակազմը ակնհայտ սպառնալիքի և կոնգրեսի ակնհայտ մտադրությունների դեմ, անհանգստացնում է, այսպես չի կարող շարունակվել»,- հայտարարել է Կարդինը բանաձևի մեջ։
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Թրամփը ստորագրել էր Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն չի բացառում նոր հակառուսական պատժամիջոցների կիրառումը
- ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներն անիմաստ ու անհիմն են. Սերգեյ Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան