Օրյոլի շրջանում բեռնատարը սրճարան է ներխուժել
Օրյոլի շրջանում մեծ բեռնատար Vovlvo ավտոմեքենան ներխուժել է ճանապարհամերձ սրճարան: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տրոսնյանսկի թաղամասում:
Բեռնատարի վարորդը, ցանկանալով խուսափել հանդիպակաց ընթացող մեքենայի հետ բախումից, արտակարգ արգելակման միջոց է կիրառել, որի հետևանքով Volvo-ն վթարի մասնակից է դարձել: Մեքենան դուրս է եկել մայրուղուց ու ներխուժել սրճարան:
ՃՏՊ հետևանքով տուժողներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ