12:59 13/02/2018

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխության կազմակերպիչները երաժշտական տոն են խոստանում

Երևանում մարտի 31-ին երաժշտական տոն է լինելու. այդ օրը տեղի է ունենալու «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է, որի նպատակն է ի մի բերել հայ ժամանակակից և դասական արվեստի լավագույն նմուշները, թե ինչ հաջողությունների են կարողացել հասնել թե կոմպոզիտորները, թե կատարողական արվեստի ներկայացուցիչները: Նախարարը նշեց, որ մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ միասին խոստանում են գեղեցիկ երաժշտական տոն: Նա հայտնեց, որ մրցանակաբաշխության տոմսեր քիչ քանակով են վաճառվելու, հիմնականում հրավիրատոմսեր են լինելու: Մրցանակ-արձանիկի հեղինակն է Նուռը, այժմ պատրաստվում են մրցանակները:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր, երգիչ Հայկոն նշեց, որ մրցանակաբաշխությունն ամփոփում է այն, թե ստեղծագործողներն ինչ են արել տարվա ընթացքում: Որպես մասնակիցներ ընտրվել են բոլոր բնագավառներում լավագույնները: «Հաշվի ենք առել ոչ միայն մեր, այլև հանրության կարծիքը, սոցցանցերում մասնագետների կարծիքը: Ես, լինելով փոփ ժանրի և կինոարտադրության մարդ, ուրախ եմ, որ ավելի շատ տեղ է տրված դասական երաժշտությանը, նվագախմբերին, ազգային ոճին ու պոպուլյար ժանրին, նրանց, ովքեր արժանի են դուրս գալ հեռուստատեսություն, արժանի են գնահատվելու»,- ասաց նա:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ուրախությամբ արձանագրեց, որ կարողացել են հավաքել մի ստեղծագործական խումբ, որում Հայաստանի լավագույն մասնագետներն են: «Մենք պիտի կարողանանք «Ծիծեռակը» դարձնել այնպիսի մրցանակաբաշխություն, որ ցանկացած ստեղծագործող, երբ առաջին նոտան է գրում, մտքում ունենա, որ այն կարող է դառնալ այս մրցանակաբաշխության հավակնոտ գործ»,- ասաց նա: Վիրաբյանը նշեց, որ մրցանակաբաշխության նպատակն է տարվա ընթացքում աչքի ընկած ստեղծագործողներին հավուր պատշաճի գնահատել: Նրա խոսքով՝ «Ծիծեռնակը» երկրորդ կյանք առավ, և պետք է ներկա թիմով կկարողանան այս մրցանակաբաշխությունը դարձնել Հայաստանում ամենասպասվող իրադարձությունը:

«Ծիծեռնակ»-ի գլխավոր բեմադրիչ-ռեժիսոր Արթուր Մանուկյանը խոստացավ՝ այդ օրը քաղաքում կլինի տոն, և բոլորն ամեն տարի կսպասեն այդ տոնին: «Կարծում եմ՝ պետք է այս մրցանակաբաշխությունը լինի մասշտաբային: Այն, ինչ պլանավորել ենք և սպասվում է, կարծում եմ՝ բոլորիդ գոհացնելու է: Լինելու է 25 մրցանակ, նաև հատուկ մրցանակներ, համերգային գեղեցիկ համարներ, շոու-ծրագիր, նաև կարմիր գորգ, որտեղով անցնելու են մեծանուն արտիստներ, սպասված հյուրեր»,- ասաց նա:

Թեպետ ժյուրիի կազմը փակ է, բայց կազմակերպիչները վստահեցնում են՝ այնտեղ լինելու են Հայաստանի լավագույն մասնագետները՝ 7 հոգանող կազմ, ինչպես, օրինակ՝ Արթուր Գրիգորյանը, Թոփչյանը և այլք, այժմ բանակցում են, որ մրցանակաբաշխությունը լինի ուղիղ եթերում, որովհետև հետո ինտրիգը կորչում է: Նրա խոսքով՝ նաև պատասխանատվություն է աշխատել ուղիղ եթերում, կարևոր է նաև, որ ոչ միայն հանդիսատեսը, այլև հեռուստադիտողը հաճույք ստանա համերգից: Կազմակերպիչները կարևորում են, որ այս մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն ստանան ստեղծագործողներ մարզերից, Արցախից և Սփյուռքից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
ԱԱԾ. Հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Լծեն. Չորս աշակերտի հրաժեշտ
Այսօր վերջին դաս էր նաև Սյունիքի մարզի Լծեն գյուղի հիմնական դպրոցում: Չորս աշակերտներից մեկի` Շուշան Ամիրյանի համար այն վերջինն էր իր դպրոցում:...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կառավարական առանձնատանը շրջանավարտները նշում են դպրոցն ավարտելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները  «Վերջին զանգը» նշում են կառավարական ամառանոցում:...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պանկին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում որևէ դանդաղում չկա
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում որևէ դանդաղում չկա,  բոլոր ֆինանսական, ներդրումային, առևտրային, հումանիտար նախագծերը մնում են...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օդի ջերմաստիճանը կնվազի
Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բրիտանիան պետք է «Սկրիպալի գործի» համար ներողություն խնդրի ՌԴ-ից. Դեսպանություն
«Բրիտանական կողմը պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք պաշտոնապես մենք բարձրաձայնել ենք»,- նշել է դեսպանության ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
20:15
Պուտին. Ռուսաստանն Իրանից նավթ չի գնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանից նավթ չի գնում:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Պլանային ջրանջատում Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում և Մերձավան գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  մայիսի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թերեզա Մեյը
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արաբագետը՝ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության թեմայի քննարկման մասին
Պաշտոնական Անկարայի արձագանքը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը գրեթե նույն տրամաբանության մեջ է, ինչ իսրայելական...
Աղբյուր` Panorama.am
19:51
Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են՝ կատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և...
Աղբյուր` Panorama.am
19:48
Արա Բաբլոյան. Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է և կլինի ուշադրության կենտրոնում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային: ԱԺ լրատվության ու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունիի անկարգություններին մասնակցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների առթիվ հարուցված ևս մեկ քրգործ է վարույթ ընդունվել
Մայիսի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայից զերծ հասարակությունը մշակութային երևույթներ են»
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մշակութային գործիչների հանդիպմանն անդրադարձավ կիրթ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մայիսի 25-ից Եվրոպայում մարդկանց այլևս չի կարելի լուսանկարել
Հատկանշական է, որ արգելքը վերաբերում է նաև ավտոմեքենում տեղադրված տեսախցիկների նկարահանումներին։
Աղբյուր` Panorama.am
19:35
«Երկար տարիներ մեր երկրում մեներգիչների, մեներգչուհիների մենաշնորհ է եղել»
Օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց՝ քաջ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Իմ ծրագրերը գողանում են, գռեհկացնում, վաճառում ուրիշին. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ, կովկասագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով Հայաստանում խնդիր կա՝ ձևակերպելու, թե ինչ ենք հասկանում մշակութային անընդհատություն և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որին ավելի քան 70 կին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, մեղադրանք են առաջադրվել և ձերբակալել:...
Աղբյուր` Panorama.am
19:18
Վանաձորի մի քանի փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման...
Աղբյուր` Panorama.am
19:07
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի ավարտել է 36 պատանի
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ներկայացվել է 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի գավաթի երգը
Ներկայացվել է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը։ Երգը կոչվում է «Live It Up» («Ապրեք լիարժեք»): Հունիսի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց իր նախատիպի հետ
«Վերադարձի փառատոն»-ի հիմնադիր Մարիամ Շահինյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակութային գործիչների հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել թե՛ թուրքական ժխտողականությունը, թե՛ Սումգայիթը և թե՛ Ադրբեջանի հանցագործությունները. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ուրախ տրադրամադրություն Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է մարզումները՝ մայիսի 29-ին և հունիսի 4-ին կայանալիք հանդիպումներից առաջ։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ
Պատմական հուշարձանների վերականգնող ճարտարապետների հայկական ասոցացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց կարճ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մոլդովայի՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը դեռևս լիարժեք անդամության կամուրջ չէ. Ռուսաստանի ԱԳՆ
Մոլդովան ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստացել էր մայիսի 14-ին՝ Սոչիում կայացած գագաթաժողովի ընթացքում։
Աղբյուր` Panorama.am
18:09
Դատախազության առաքելությունը եղել է իրավունքի գերակայության ապահովումը. Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա...
Աղբյուր` Panorama.am
17:56
Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց
Հաշվի առնելով համանման դեպքերը՝ ենթադրել են, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
15:10 25/05/2018

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}