Հասարակություն 13:48 13/02/2018

Կյանքից հեռացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ Հակոբ Կոթողյանը

Թուրքիայում 79 տարեկան հասակում վախճանվել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ պոլսահայ Հակոբ Կոթողյանը։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին իր թվիթերյան միկրոբոլգում գրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։

«Մենք սգում ենք երկրի ամենանշանավոր մաշկաբաններից մեկի՝ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի, այլ անվամբ՝ «Անթև Հակոբի» կորուստը։ Թող Աստված հոգին լուսավորի։ Թող հողը նրա վրա թեթև լինի», - գրել է Դողանը։

Հակոբ Կոթողյանը ծնվել է 1939թ․՝ Ստամբուլում։ Դեռ վաղ դպրոցական տարիքից սկսել է աշխատել տարբեր արհեստանոցներում։ 1952թ․ մի արծաթագործական արհեստանոցում աշխատելիս նրա աջ թևը մնացել է հաստոցի տակ։ Թևը կորցնելու հետևանքով առաջացած շոկի պատճառով Կոթողյանը թողել է դպրոցը, բայց մեկ տարի անց վերսկսել է դասերը Գումգափուի Բեզջիյան հայկական միջնակարգ դպրոցում։

Ողջ դպրոցական կյանքի ընթացքում շարունակել է աշխատել՝ արձակուրդներին և հանգստյան օրերին։ Ավելի ուշ ուսանել է նաև Գալաթայի Կենտրոնական հայկական վարժարանում, որտեղ փայլուն ուսումնական առաջադիմության շնորհիվ ամեն տարի լավագույն ուսանող է ճանաչվել։ 1957թ․ ընդունվել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Միևնույն ժամանակ մասնավոր դասեր է տվել ավագ դպրոցի ուսանողներին։

1963թ․  համալսարանն ավարտել է որպես լավագույն ուսանող՝ ստանալով բժշկի դիպլոմ։ 1964թ․ Ստամբուլի Ջերահփաշայի համալսարանի Մաշկաբանության ամբիոնում սկսել է աշխատել որպես ասիստենտ։ 1969թ․, համալսարանի կողմից ուղարկվել է Գերմանիա։ Չորս ամսում գերմաներեն է սովորել և աշխատանքի անցել Համբուրգի Սաարլանդի համալսարանի մաշկաբանական կլինիկայում՝ անվանի մաշկաբան պրոֆ․ Նյոդլի մոտ։ Կլինիկայում գրանցած հաջողությունների շնորհիվ գերմանական համալսարանի պահանջով Գերմանիայում նրա մնալու ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով։

1972թ․ վերադարձել է Ջերահփաշայի բժշկական ֆակուլտետ, ավելի ուշ ստացել է դոցենտի, 1979թ․՝ պրոֆեսորի կոչում։ Գերմաներենից բացի ինքնուրույն ուսումնասիրել է նաև ֆրանսերեն և անգլերեն։ Աշխարհի մի շարք երկրներում դասախոսություններ և կոնֆերանսներ է կազմակերպել։ Միջազգային մի շարք պարբերականներում տպագրվել են Կոթողյանի ավելի քան 300 գիտական հոդվածները։ Նա նաև մաշկային հիվանդությունների վերաբերյալ երկու գրքի հեղինակ է։

Աջ թևը կորցնելուց հետո Կոթողյանը շուրջ երկու տարի համառորեն մարզվել է՝ առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտում բոլոր անհրաժեշտ գործողությունները մեկ ձեռքով կատարելու համար։ Հայտնի է, որ նա գիշերային հերթափոխներ է անցկացրել համալսարանում՝ մեկ ձեռքով ներարկիչի մեջ դեղը քաշելու և հիվանդին ներարկելու փորձեր կատարելու համար, իսկ տանը նույնը կրկնել է նարինջներին ջուր ներարկելու միջոցով։ Տանը եղած բոլոր հին ու պատռված լաթերն ու շորերը կարել է՝ մեկ ձեռքով կարել սովորելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:37
60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը. ՀՀ նախագահ
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Կենդանաբանական այգին բացել է իր դռներն այցելուների առաջ
Այսօր տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը: Միջոցառմանը մասնակցել է երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և...
Աղբյուր` Panorama.am
17:08
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացվել: Այս մասին իր...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ալեն Սիմոնյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքը վաճառվել է
ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու «ելք» խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանն ահազանգում է, որ նախկինում՝ Դերժինսկու, այսօր՝ Ջոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կիևի մետրոյի 5 կայարաններ են փակվել՝ հնարավոր ականապատման կասկածանքով
Ավելի վաղ ևս ականապատման կասկածանով Կիևում վեց կայարաններ էին փակվել։
Աղբյուր` Panorama.am
16:39
Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը
Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային ավիաչվերթը: Այն իրականացնում է Aruba Airlines ավիաընկերությունը: Չվերթն իրար է...
Աղբյուր` Panorama.am
16:27
Մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը...
Աղբյուր` Panorama.am
16:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սատարել խաղաղ և բարգավաճ Աֆրիկայի հայեցակարգին
Այս տարվա մարտ ամսին աֆրիկյան առաջնորդներն Աֆրիկա մայրցամաքում ազատ առևտրի գոտի են ստեղծել։
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Սարգսյան. Թբիլիսին ինձ համար հատուկ է
Նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԿԳՆ-ում ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. նախարար
«Կրթության ոլորտում տարիներ շարունակ վեր են հանվել պրոբլեմները, բայց դրանց լուծումների առումով մենք բավականաչափ խնդիրներ ունենք»,-...
Աղբյուր` Panorama.am
15:42
Առողջապահության նախարարը դիմել է ԿԳ նախարարին
որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն
Աղբյուր` Panorama.am
15:32
Թագավորական ընտանիքների այս շաբաթվա նորաձև կանայք՝ ըստ Hello-ի
Թագավորական ընտանիքներից ովքե՞ր են յուրահատուկ, տարբերվող հագնվում:  HELLO.ru-ն ամեն շաբաթ ներկայացնում է նորաձև կերպարներ:  Այս...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արմեն Սարգսյանը հանդիպել է Իվանիշվիլիի հետ
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Բեքհեմի խնդրանքը՝ Զիդանին
Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը դիմել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Արևելյան Գուտում դպրոցների աշխատանքը վերսկսվում է
Արևելյան Գուտայի բնակավայրերում հանրակրթական դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը։ Life-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին պատմել է Հարասթայի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Հարավային Օսեթիայի նախագահը պնդել է, որ ռուսական զորքերը մնան տարածաշրջանում
Բիբիլովի կարծիքով, տարածաշրջանում կայունության պահպանման այլ միջոց չկա։
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեգան Մարքլն Եղիսաբեթ 2-ի պնդմամբ՝ էթիկետի կանոններ կսովորի
Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը թագուհի Եղիսաբեթ 2-րդի պնդմամբ մինչև տարվա վերջ թագավորական էթիկետի կուրս...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 1435 նոր ապրանքային նշան
2017թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1 883 հայտ (1 348-ը` ազգային...
Աղբյուր` Panorama.am
13:52
7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները. Արցախի ԱԺ նախագահ
«Հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլ քաղաքակրթական առանձնահատկությունների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորել է գեներալ-մայոր...
Աղբյուր` Panorama.am
13:25
Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ)...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր
««Հայֆիլմ»-ը պետք է լինի մեր ազգային բրենդը, այստեղ անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ
Արմեն Սարգսյանը հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Աղբյուր` Panorama.am
12:56
Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Իվան Ահեղի նկարը
Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երեք տեղով վնասված են գտել  ռուս հայտնի  նկարիչ Իլյա Ռեպինի՝...
Աղբյուր` Panorama.am
12:51
Սիսական փողոցում նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարևան շինության պատը
Մայիսի 26-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսական փողոցի թիվ 42 հասցեում գտնվող նախկին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում պետք է վերբեռնում կատարել. վրացագետ
Բոլորը սպասում են, որ հայ-վրացական հարաբերությունները կենացների մակարդակից վերջապես վերաճեն սերտ կապերի»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
12:26
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան
ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա...
Աղբյուր` Panorama.am
12:17
Մտավոր սեփականության գործակալությունը 2017թ-ին տվել է գյուտի 74 և օգտակար մոդելի 27 արտոնագիր
2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 110 գյուտի և 40 օգտակար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի
11:00 26/05/2018

Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}