Քաղաքական 17:40 13/02/2018 Հայաստան

Ռուսաստանը շատ բան ունի սովորելու ԱՄՆ-ից. Սաֆարյան

Հայաստանը և Ադրբեջանը, հատկապես Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չեն փայլել ամերիկյան շահերի նկատմամբ զգայունությամբ։ Ընդ որում, Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ է կուտակել Միացյալ նահանգների հետ իր հարաբերություններում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ 2019 ֆինանսական տարվա բյուջեով ռազմական օգնություն չցուցաբերել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։

«Հայաստանն իր հերթին որոշ անվրեպ քայլեր է արել՝ հանուն Ռուսաստանի։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Երուսաղեմի հետ կապված քվեարկությանը, ճիշտ և ճիշտ Ռուսաստանի նման քվեարկելուն։ Դրանից հետո և ՄԱԿ-ում Միացյալ նահանգների ներկայացուցիչը և պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեցին, որ հետագայում արտասահմանյան երկրներին օգնություն ցուցաբերելիս ԱՄՆ-ը հաշվի է առնելու, թե տվյալ երկրները որքանով են զգայուն եղել իր քաղաքականության նկատմամբ։

Հետևաբար, պատկերը միանգամայն սպասելի էր։ Սպասելի էր, որ Միացյալ նահանգները թեկուզ թույլ նշան կուղարկի, որ Հայաստանը մեծ սպասելիքներ կարող է չունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քայլն ավելի շատ տեղավորվում է վերոնշյալ համատեքստում, քան ռազմական բալանսը պահելու մեջ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց՝ բոլոր դեպքերում Միացյալ նահանգներին հետաքրքրում է տարածաշրջանի ռազմական իրավիճակը։

«Բայց անցած տարիներին շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ը բացահայտ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին։ Խոսքն, իհարկե, չէր վերաբերում հարձակողական ռազմական տեխնիկային, սակայն մշտադիտարկման և այլ համակարգերի առումով Միացյալ նահանագները չխորշեց քայլ կատարել։ Իսկ այժմ Թրամփը գտնում է, որ պետք է օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենց»,- նշեց վերլուծաբանը։

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը ԱՄՆ-ից սովորելու շատ բան ունի։

«Ռուսաստանը ոչ միայն չի պատժում Ադրբեջանին, այլև քաջալերում է նրան։ Այս առումով պահվածքների 180 աստիճանով տարբեր պատկեր ունենք։ Չմոռանանք, որ Ռուսաստանն ինքն  է կամովին գնացել Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքին։ Ռուսաստանն ինքն  էր ավելի շատ շահագրգռված, որպեսզի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ներդրվի։ Սրանք հայկական նախաձեռնություններ չեն եղել, Ռուսաստանն ինքն է ընտրել և կարևորել մեզ հետ դաշնակցությունը, սակայն  իրեն դաշնակցի նման չի պահում։ Այնպես որ, Ռուսաստանը շատ բան ունի սովորելու ԱՄՆ-ից, թե ինչպես պետք է վարվել սեփական դաշնակիցների հետ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները:

Բյուջեի նախագծի համաձայն՝ վարչակազմը ծրագրում է արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Հայաստանին, ինչպես և Ադրբեջանին, որևէ միջոց չի հատկացվի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:28
Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը. ՀՀ նախագահ
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Կենդանաբանական այգին բացել է իր դռներն այցելուների առաջ
Այսօր տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը: Միջոցառմանը մասնակցել է երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և...
Աղբյուր` Panorama.am
17:08
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները կհանվեն
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացվել: Այս մասին իր...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ալեն Սիմոնյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքը վաճառվել է
ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու «ելք» խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանն ահազանգում է, որ նախկինում՝ Դերժինսկու, այսօր՝ Ջոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կիևի մետրոյի 5 կայարաններ են փակվել՝ հնարավոր ականապատման կասկածանքով
Ավելի վաղ ևս ականապատման կասկածանով Կիևում վեց կայարաններ էին փակվել։
Աղբյուր` Panorama.am
16:39
Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը
Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային ավիաչվերթը: Այն իրականացնում է Aruba Airlines ավիաընկերությունը: Չվերթն իրար է...
Աղբյուր` Panorama.am
16:27
Մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը...
Աղբյուր` Panorama.am
16:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սատարել խաղաղ և բարգավաճ Աֆրիկայի հայեցակարգին
Այս տարվա մարտ ամսին աֆրիկյան առաջնորդներն Աֆրիկա մայրցամաքում ազատ առևտրի գոտի են ստեղծել։
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Սարգսյան. Թբիլիսին ինձ համար հատուկ է
Նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԿԳՆ-ում ունենք մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր. նախարար
«Կրթության ոլորտում տարիներ շարունակ վեր են հանվել պրոբլեմները, բայց դրանց լուծումների առումով մենք բավականաչափ խնդիրներ ունենք»,-...
Աղբյուր` Panorama.am
15:42
Առողջապահության նախարարը դիմել է ԿԳ նախարարին
որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն
Աղբյուր` Panorama.am
15:32
Թագավորական ընտանիքների այս շաբաթվա նորաձև կանայք՝ ըստ Hello-ի
Թագավորական ընտանիքներից ովքե՞ր են յուրահատուկ, տարբերվող հագնվում:  HELLO.ru-ն ամեն շաբաթ ներկայացնում է նորաձև կերպարներ:  Այս...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արմեն Սարգսյանը հանդիպել է Իվանիշվիլիի հետ
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Բեքհեմի խնդրանքը՝ Զիդանին
Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը դիմել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Արևելյան Գուտում դպրոցների աշխատանքը վերսկսվում է
Արևելյան Գուտայի բնակավայրերում հանրակրթական դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը։ Life-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին պատմել է Հարասթայի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Հարավային Օսեթիայի նախագահը պնդել է, որ ռուսական զորքերը մնան տարածաշրջանում
Բիբիլովի կարծիքով, տարածաշրջանում կայունության պահպանման այլ միջոց չկա։
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեգան Մարքլն Եղիսաբեթ 2-ի պնդմամբ՝ էթիկետի կանոններ կսովորի
Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը թագուհի Եղիսաբեթ 2-րդի պնդմամբ մինչև տարվա վերջ թագավորական էթիկետի կուրս...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 1435 նոր ապրանքային նշան
2017թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1 883 հայտ (1 348-ը` ազգային...
Աղբյուր` Panorama.am
13:52
7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները. Արցախի ԱԺ նախագահ
«Հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլ քաղաքակրթական առանձնահատկությունների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորել է գեներալ-մայոր...
Աղբյուր` Panorama.am
13:25
Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ)...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր
««Հայֆիլմ»-ը պետք է լինի մեր ազգային բրենդը, այստեղ անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ
Արմեն Սարգսյանը հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Աղբյուր` Panorama.am
12:56
Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Իվան Ահեղի նկարը
Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երեք տեղով վնասված են գտել  ռուս հայտնի  նկարիչ Իլյա Ռեպինի՝...
Աղբյուր` Panorama.am
12:51
Սիսական փողոցում նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարևան շինության պատը
Մայիսի 26-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսական փողոցի թիվ 42 հասցեում գտնվող նախկին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում պետք է վերբեռնում կատարել. վրացագետ
Բոլորը սպասում են, որ հայ-վրացական հարաբերությունները կենացների մակարդակից վերջապես վերաճեն սերտ կապերի»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
12:26
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան
ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա...
Աղբյուր` Panorama.am
12:17
Մտավոր սեփականության գործակալությունը 2017թ-ին տվել է գյուտի 74 և օգտակար մոդելի 27 արտոնագիր
2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 110 գյուտի և 40 օգտակար...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին «Լոռի» թիմին
Մայիսի 25-ին կայացել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին՝ 27-րդ տուրի «Լոռի»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի
11:00 26/05/2018

Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}