Մշակույթ 16:18 13/02/2018

Երաժիշտը, որ գրամեքենա պետք է «նվագեր», գրել էր, որ ատում է իմ երաժշտությունը. Քշիշտոֆ Պենդերեցկի

Փետրվարի 13-17-ը Հայաստանում կանցկացվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկին՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն: Փետրվարի 13-ին կոմպոզիտորն այցելեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց: Ծառատունկից ու դպրոցում շրջայցից հետո Պենդերեցկին հանդիպեց լրագրողների հետ, պատասխանեց հարցերին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ մեծ պատիվ է գտնվել մեծագույն կոմպոզիտորի կողքին, առավել ևս՝ նրա ծննդյան հոբելյանական տարում: Այս տարի լրանում է կոմպոզիտորի 85-ամյակը: Պենդերեցկուն նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվում է Հայաստանում: Նախարարն ասաց, որ մաեստրոն բարձրաձայնել է՝ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազդեցությունն են ունեցել աշխարհի երկու կոմպոզիտորներ՝ Բախը և Կոմիտասը: Նա ասել է, որ յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև գրող է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին էր:

«Սա այն դեպքն է, երբ մենք սիրում, պատվում ու պաշտում ենք կոմպոզիտորին՝ ոչ թե նրա համար, որ նա ունի հայկական ծագում, այլ որովհետև մենք իսկապես գործ ունենք համաշխարհային մեծության աստղի հետ: Մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, ով իր երաժշտությամբ գունավորեց ու պայծառացրեց մեր կյանքն ու ապագան»,- ասաց նախարարը: Ամիրյանը տեղեկացրեց, որ այսօր մեկնարկող փառատոնի ընթացքում կկայանա չորս համերգ:

Համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ: Նախարարը նաև հայտնեց, որ այս փառատոնն իր շուրջն է համախմբել Հայաստանի մի շարք կատարողների, երաժշտախմբերի, նվագախմբերի:

Պենդերեցկին շնորհակալություն հայտնեց հնչած խոսքերի և ջերմ ընդունելության համար: «Մենք մի քանի անգամ արդեն եղել ենք Հայաստանում, շատ մեծ սիրով ենք գալիս Հայաստան: Ինձ համար առանձնակի կարևոր հանգամանք է, որ այս փառատոնը սկսվում է այստեղից: Կուզեի ասել, որ ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ գալիս Հայաստան, ամեն անգամ ժամանելիս մենք այստեղ լսում ենք հրաշալի երաժշտություն՝ ամենաբարձր մակարդակում և առաջին հերթին՝ այստեղ հրաշալի մարդկանց ենք հանդիպում: Մենք այստեղ մենք զգում ենք ինչպես հարազատ տանը, ցավոք, միայն լեզվին չենք տիրապետում»,- ասաց նա:

Իր ներշնչանքի աղբյուրներից խոսելիս՝ Պենդերեցկին նշեց, որ իրեն անչափ տպավորել է Երրորդ սաղմոսը, որ լսել է ինքը: Նա պատմեց, որ իր տատը հայկական արմատներ ունի, տատի ծնողները սերում են Սպահանից, որը միլիոնանոց քաղաք է, և որտեղ շատ հայեր են ապրում: Նա դժվարացավ նշել՝ քանի տարի առաջ է լսել այդ ստեղծագործությունը, սակայն նշեց, որ դա նվիրված էր Ցեղասպանությանը կամ Ցեղասպանության նահատակների հիշատակին: Կոմպոզիտորն ասաց, որ այդ ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Նիդերլանդներում, պրեմիերան եղել է դասական փառատոնի ժամանակ:

«Ես պետք է ասեմ, որ երգահան եմ, և ինձ համար առաջին հերթին երաժշտությունն է կարևոր, մնացածը երկրորդաան նշանակություն ունի: Ես տարեկան ունենում եմ շուրջ 60 կոնցերտ, կարծում եմ՝ երգահանի համար դա չափից շատ է»,- ասաց նա: Պենդերեցկու համոզմամբ՝ ցանկացած երգահան պետք է իր համապատասխան նախնին ունենա, ումից պետք է շատ բան սովորի, իր համար այդպիսին եղել է Բախը:

Կոմպոզիտորը հիշեց՝ դեռևս պատանի տարիքից ինքն ուզում էր երաժիշտ դառնալ, ընդ որում՝ ջութակահար, բայց երբ հայրն իրեն տվեց պարտիտուրները, որտեղ Բախի ստեղծագործությունները կային, դրանից հետո նա գրավվեց այդ երաժշտությամբ: Հարցին՝ ո՞ր ուղղությամբ է այսօր շարժվում համաշխարհային երաժշտությունը՝ Պենդերեցկին նշեց, որ չի կարող մարգարեանալ, ու ոչ ոք երբեք չի կարող ասել, թե ապագայում երաժշտությունն ինչպիսի զարգացում կունենա:

«Ես շատ վաղուց եմ սկսել երաժշտություն գրել՝ 6-7 տարեկանից: 1960-ական թվականների ավանգարդը, իհարկե, երաժշտական ուղղություն է, որը լիովին փոխեց երաժշտությունը: 60-ականներից տարված էի ավանգարդով, հետագայում իմ երաժշտությունը լրիվ փոխվեց, ես շրջվեցի դեպի դասական երաժշտությունը, ես պահպանում եմ դասական երաժշտության ավանդույթները, փորձում մի քայլ առաջ տանել այն»,- ասաց նա: Պենդերեցկին նշեց, որ ինքը երաժշտություն է գրում, և ամենևին չի ցանկանում ուրիշների ազդեցության տակ ընկնել:

Ամեն անգամ, երբ տիկնոջ հետ Հայաստան է ժամանում, իր ստեղծագործությունները ներկայացնելիս համոզվում է՝ այստեղ կան մեծ դիրիժորներ: Խոսելով ոչ սովորական երաժշտական գործիքների «կիրառման» մասին՝ Պենդերեցկին նշեց, որ իրեն երբեք չեն բավարարել այն երաժշտական գործիքները, որոնց ինքը ծանոթ եմ եղել, այդ իսկ պատճառով ստիպված է եղել նոր ձայնային աղբյուրներ գտնել: Իր ստեղծագործություններից մեկում՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործության մեջ նա նոր գործիք է օգտագործել, որ կոչվում է Տուբաֆոն, այն հատուկ այդ ստեղծագործության համար է ընտրված:

Կոմպոզիտորը խոսեց նաև մի դեպքի մասին, երբ իր ստեղծագործությունը ներկայացնելու համար ավանդական գործիքախմբին ավելացրել էր ոչ ավել, ոչ պակաս՝ գրամեքենա: «Ինչ վերաբերում է գրամեքենային, ապա դա այն շրջանում էր, երբ ես ավանգարդի մեջ էի, ուզում էի նոր լինել, ուրիշ լինել, այն օգտագործեցի, իհարկե, դա ինձ համար կատակ էր: Ես լավ հիշում եմ այդ ստեղծագործությունը, որտեղ օգտագործվել էր նաև գրամեքենա, այն երաժիշտը, որ գրամեքենա պետք է նվագեր, գրել էր, որ ատում է իմ երաժշտությունը»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:51
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Կարամազով եղբայրներ» վեպն արգելվել է Քուվեյթում
Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք։
Աղբյուր` Panorama.am
19:32
Աշխարհի ամենագեղեցիկ փողոցը
Տեղի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ Լոմբարդ-սթրիթի արտաքին տեսքը պահպանելու և միաժամանակ այն ավելի հարմարավետ դարձնել ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:20
Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1%-ով՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Apple-ը ֆիլմեր կնկարահանի
Ամերիկյան Apple կորպորացիան կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող А24 ընկերության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թեյլոր Սվիֆթը պապարացիներից թաքնվում է ճամպրուկում
Երգչուհին American Music Awards-ում ճանաչվել էր տարվա կատարող։
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սպիտակ» ֆիլմի ստեղծման աշխատանքները բարդ էին. ռեժիսոր
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
Աղբյուր` Panorama.am
18:33
Մեյը սթրեսից դուրս է գալիս՝ վիսկի խմելով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ վիսկիի մեկ բաժակն օգնել է իրեն վերականգնվել՝ Կառավարության հետ Brexit-ի պայմանագրի շուրջ հինգ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում զգալի աճել է գորգերի և գորգեղենի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը
Աղբյուր` Panorama.am
18:02
Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
«Նրանք խախտում են ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը»
Աղբյուր` Panorama.am
17:47
ԿԸՀ-ն երեք կուսակցության 48 ժամ ժամանակ է տվել
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել լուրջ հաջողություններ, եթե կա կամք, աշխատասիրություն և գիտելիք: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Պորտուգալիային
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարի երկրորդ տուրի Հայաստան-Պորտուգալիա...
Աղբյուր` Panorama.am
16:42
Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։ SANA սիրիական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկուշաբթի օրը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»
Աղբյուր` Panorama.am
15:45
Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Քաղաքապետարանը բողոքի ակցիայի հետքերով
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանն ու Իրաքը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: «Այսպիսով մենք...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}