Հասարակություն 11:01 13/02/2018 Հայաստան

Տեառնընդառաջ. Երեխաները հավ գրկած, կանգնում էին խարույկի շուրջ, որպեսզի մեծ պասին հավերը հաճախ ձու ածեն

Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո:

Ղուկաս ավետարանիչը նշում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու` ըստ  մովսիսական օրենքի: Այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Մանուկ Հիսուսին և այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու  օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:

Որոշ տեսակետների համաձայն  այս տոնի արմատները և կրակ վառելու սովորույթն ավելի  հին են  և գալիս են  նախաքրիստոնեական շրջանից` կապված կրակի պաշտամունքի հետ: Իսկ քրիստոնեական ընկալումով Տեառնընդառաջի կրակը խորհրդանշում է Ճշմարիտ Լույսը, և  եկեղեցին արգելում է հեթանոսական իմաստով  կրակավառությունը:   Քրիստոսն է աշխարհի լույսը, և այդ խորհրդով ենք մոմեր վառում, տուն տանում: Ճանաչելով Կենդանի Արեգակին և Լույսին` մենք մեր ընծայումն ուղղում ենք Քրիստոսին, ոչ թե հեթանոսական կրակին:

Տեառնընդառաջն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել  մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով: Սակայն հայ իրականության մեջ Տեառնընդառաջի  տոնակատարության՝ գոյություն ունեցած ազգային պատկերացումներից,  սովորույթներից, ավանդություններից ոչ բոլորն են պահպանվել այսօր:

Տոնը հայոց կենցաղում հայտնի էր տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և այլն: Սակայն առավել տարածված էր «Տրընդեզ» անվանաձևը, որը պահպանվել է մինչ օրս:

Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ կատարվում է նախատոնակ:

Խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում (սովորաբար՝ երդիկների վրա), փողոցներում, դաշտերում և այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Ղազախի գյուղերում, օրինակ, դեզը վառվում էր միայն եկեղեցու մոտ: Հին Ջուղայում փշե դեզը եկեղեցու գավթում պարտավոր էին պատրաստել նույն տարում պսակված երիտասարդները: Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը նշում է, որ  Գանձակի գավառում նորապսակները ցրտենի ծառի  ճյուղեր էին  բերում և եկեղեցու բակում դարսում (քանի որ հավատում էին, որ Քրիստոսին ծնված ժամանակ այդ ծառի ճյուղերով են փաթաթել): Եթե երիտասարդներից մեկը զլանում էր այդ պարտականությունը կատարել, քահանան նրանից տուգանք էր վերցնում:  Երբ քահանան, կատարելով կարգը,  իր մոմով առաջինը վառում էր դեզը, վառում էին նաև շարքի կանգնած նորապսակները, և այլևս ոչ ոք: Այլ վայրերում ևս դեզը վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր:

Ամուսինները երեք անգամ պտտվում էին խարույկի շուրջ, երեքական անգամ թռչում դռնատունջի վրայից, երեխաներն էլ, մի հավ գրկած, կանգնում էին խարույկի շուրջ, որպեսզի մեծ պասին հավերը հաճախ ձու ածեն:

Բանահավաք Քաջբերունին նշում է, որ դեզի վրայով ցատկելը նրա համար էր, որպեսզի ազատվեին ամեն տեսակ «չլավից»` ոչ լավից, վատից: Մի քանի օրվա ծննդաբերած կնոջը նույնպես թռցնում են կրակի վրայով, որպեսզի քառասունքից ազատվի: Չարից ազատվելու համար կրակով այրում էին իրենց շորի որևէ մասը (Դարալագյազի գաղթական ժողովուրդ):

Մանրամասները՝ Qahana.am-ում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:53
Կայծակնային իշխանափոխությունից հետո արտահերթ ընտրություններ կազմակերպելը լավագույն գաղափարը չէ. Աշոտյան
«ՀՀԿ-ն հեղափոխական, հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, մենք սաբոտաժի կողմնակից չենք»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով
Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
22:09
Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Հրամանագրում նշված է. «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
20:52
Պանրագործների միության հայտարարությունը կաթի մթերման զարգացումների վերաբերյալ
Պանրագործների  Միությունը, կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը: Միության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Նոր նշանակումներ՝ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, Կարեն Թամազյանն ու Արմեն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Մովսես Հակոբյանը՝ Գլխավոր ռազմական տեսուչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Մովսես Հակոբյանը նշանակվել է Գլխավոր ռազմական տեսուչ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ոստիկանությունը ծնողներին հորդորում է «Վերջին զանգ»-ին տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան նախատեսում է այս տարեվերջին ավարտել Կեշա թութակի արկածների մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփն անսպասելիորեն չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին նամակ է ուղարկել։
Աղբյուր` Panorama.am
20:23
ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Արա Դինքչյանը Վաշինգտոնում հանդես է եկել «Անատոլիայի գույները» նախագծի շրջանակներում
Թուրքիայի Յունուս Էմրեի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր ծայրերում «Անատոլիայի գույները» խորագրով միջոցառումներ են...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը 2017 թվականին ՌԴ-ի մշակույթի մյուս գործիչներից ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
20:11
«Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը յուրացումներ է հայտնաբերել Երևանում թափառող շների ստերջացման և պատվաստման ծառայությունների մատուցման ընթացքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:09
Հայաստանին նվիրված բաժին գերմանական «Business & Diplomacy» ամսագրում
Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան....
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ-ի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներին
Աղբյուր` Panorama.am
20:00
48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ոսկյա զարդեր և գումար հափշտակելու փաստով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Եղվարդում կառուցապատման համար փորձաքննությունների անհրաժեշտությունը քողարկելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն համայնքում կառուցվող գործարանի կառուցապատման...
Աղբյուր` Panorama.am
19:46
Էրեբունիում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն»
Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
19:37
Կանանց նվիրված խորհրդաժողովին ներկայացվել է հայ կնոջ դերը արդի հասարակական, քաղաքական և մասնագիտական ոլորտներում
«Ժողովրդի համար ամենաբախտորոշ, օրհասական պահերին հայ կինն առանձնացել է ազգային արժանապատվությամբ, հեռատեսությամբ և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ճանապարհների որակի հարցում պատասխանատվություն պետք է կրեն նաև տեխնիկական հսկողություն իրականացնողները. վարչապետ
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կտա ապահովել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման...
Աղբյուր` Panorama.am
19:20
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է. ՍԱՊԾ
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը. վարչապետ
Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ տեղեկացնել,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
19:09
Թուրքիայի իշխող կուսակցությունը հանդես է եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին
«Ավելի կամրապնդենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք առանց այդ էլ ամուր հիմքերի վրա են»,- նշված է ծրագրում։
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր
Մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am»...
Աղբյուր` Panorama.am
18:53
Համապատասխան մարմիններին մեկ անգամ ևս կոչ եմ անում դրսևորել անաչառություն. Միհրան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյան հայտարարություն է տարածել Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի փաստով  իմ օգնական...
Աղբյուր` Panorama.am
18:49
Փաստերը խեղաթյուրված են. հակառակ կողմի արձագանքը փաստաբան Աթանեսյանի հայտարարությանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մայիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայում մայիսի 5-ին երեխայի են առևանգել, և այդ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Հայաստանը նույն հաստատակամությամբ շարունակում է նախապատրաստական աշխատանքները. Արմեն Սարգսյան
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս
11:10 24/05/2018

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}