Բուքինհեմյան պալատում արգելվել է պլաստիկ շշերի օգտագործումը
Բուքինհեմյան պալատում և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի այլ բնակավայրերում արգելվել էր օգտագործել պլաստիկ շշեր և խմելու համար նախատեսված ձողիկներ։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ արգելքը հայտարարվել է թագուհու ցանկությամբ` շրջակա միջավայրի պահպանության և թագավորական տնտեսության մեջ արտադրված թափոնների քանակի նվազեցման մասին:
Թափոնների դեմ պայքարի միջոցառումներն իրենց մեջ կներառեն թագուհու բնակավայրին մոտ տեղակայված հանրային սրճարաններում պլաստամսե սպասքից հրաժավելը և ծառայողական անձնակազմի կողմից դրանց օգտագործումը։
Բուքինհեմյան պալատում, Վինձորի ամրոցում և Շոտլանդիայի սրբազան պալատում այժմ կարելի է օգտագործել ճենապակե, կերամիկայի կամ ստվարաթղթից պատրաստված սպասք, որոնք կարող են վերամշակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ