Էրդողանը ամերիկացիներին սպառնացել է «օսմանյան ապտակով»
ԱՄՆ-ի որոշումը՝ մեծացնել քրդական զինված խմբավորումներին տրամադրվող ֆինանսական օգնությունը, կազդի որոշումների վրա, որոնք ապագայում կընդունի Անկարան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի՝ Անկարա կատարելիք այցին ընդառաջ, գրում է «Լենտա.ռու»-ն։
«Մեզ ասում են, որ եթե մեզ հարվածում են, մենք դաժան պատասխան ենք տալիս։ Նրանք, ովքեր ասում են դա, կյանքում երբեք չեն զգացել օսմանյան ապտակը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ պետք է դադարեցնի ԻՊ-ի դեմ պայքարի «թատրոնը» Սիրիայում։
«Մենք Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահման ունենք, իսկ ի՞նչ կապ ունի Սիրիայի սահմանի հետ ԱՄՆ-ն»,- հարց է հնչեցրել Էրդողանը։