Պուտինը հրաժարվել է քարոզչության անվճար եթերից
ՌԴ նախագաի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը հրաժարվել է դաշնային ալիքներով անվճար եթերից, որը տրամադրում է երկրի նախագահի թեկնածուներին՝ քարոզչության համար։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան՝ եթերաժամանակի տրամադրման վիճակահանության ժամանակ։
«Հրաժարվելու մասին համապատասխան դիմումը ստացվել թեկնածուի լիազորված ներկայացուցիչից»,- ասել է ԿԸՀ ղեկավարը։
Վիճակահանությանը մասնակցում են Առաջին ալիքը, «Россия 1», «Россия 24», «ТВ-Центр», ОТР և երեք ռադիոկայաններ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց