Ռուսաստանում հայ պատգամավորին երեխաների պատճառով զրկում են մանդատից
Սվերդլովի մարզի խորհրդարանի պատգամավոր Արմեն Կարապետյանը կզրկվի մանդատից:
Ura.ru-ն մանրամասնում է՝ պատճառն այն է, որ 2016 թ. հայտարարագրում Ա. Կարապետյանը չի ներառել երկու երեխա ունենալու մասին տեղեկությունը: Քննությունն իրականացնում է Սվերդլովի մարզի դատախազությունը:
Հայ պատգամավորի նման վարքը գործընկերներն անհասկանալի են համարել. «Նա պետությունից թաքցրել է ոչ թե փող, ոչ թե գույք, այլ հարազատներին»:
Եվս երկու պատգամավորի սպառնում է մանդատից զրկվելու վտանգը: Նրանց անուններն առայժմ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին