Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը
«Էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնիի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով:
Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ