2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի. թուրքագետ
Աշխարհի երկու թեժ կետերում՝ Սիրիայում և Հյուսիսային Կորեայում ակնատես ենք շատ թույլ, նոր ձևավորվող, սակայն դրական միտումների: Երկու Կորեաների միջև կապերը կարծես լիցքաթափում են իրավիճակը, կողմերը կարծես նրանք որոշակի կոնսենսուս են գտնում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սիրիայում իրադրությունը շարունակում է բարդ և դժվար կանխատեսելի մնալ, սակայն վերջին օրերի զարգացումները հույս են տալիս կարծելու, որ որոշակի դրական միտումներ են նկատվում: Այն բոլոր խաղացողները, որոնք ներգրավված են սիրիական գործընթացում փորձում են գտնել ընդունելի գծեր և դրանք չանցնել»,- նկատեց թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, իսրայելական օդանավի անկման հետևանքով վերջին զարգացումները վկայեցին, որ հնարավոր եղավ իրադրությունը հետ բերել առավել բարդ զարգացումներից: Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի վերջին հայտարարությունները փաստեցին, որ ԱՄՆ նախկին սրությամբ չի դնում Ասադի հեռացման հարցը: «Ամերիկացիները պաշտպանեցին միասնական Սիրիայի գաղափարը՝ հերքելով Լավրովի այն տեսակետը, որ ԱՄՆ-ն Սիրիան մասնատելու նպատակ ունի»,- ասաց թուրքագետը:
Որպես հաջորդ դրական միտում Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց Չինաստանի՝ Սիրիայում երկու միլիարդի ներդրում կատարելու մտադրությունը: Սա, նրա համոզմամբ, նշանակում է, որ այդ երկիրը տեսնում է Սիրիայի ապագան, հավատում է նրա վաղվա օրվան: Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ բանախոսը նկատեց՝ թուրքական ագերսիայի դատապարտում որևէ միջազգային կառույցի կողմից այդպես էլ չենք տեսնում:
«Սա ցավալի է, մանավանդ, երբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչություն է զոհվում: Թուրքական իշխանությունն ագրեսիվ է ոչ միայն Սիրիայի նկատմամբ, այլև ճնշումներ է բանեցնում երկրի ներսում: Թուրքիան բացահայտ ակնարկում է, որ պատրաստվում է օկուպացնել սիրիական տարածքներից 24 հազար կմ: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է այդ տարածքվի վրա ստեղծել մեռյալ գոտի՝ դուրս մղելով բնակչությանը: Սա բացահայտ էթնիկական զտման հայտարարություն է այդ երկրի ղեկավարության կողմից, որը կրկին չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից»,- ընդծեց թուրքագետը:
Վերջում Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի, քանի որ դեռևս պարզ չէ՝ աշխարհն ուր և ինչ արագությամբ է շարժվում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայտնել են Աֆրինում ընթացող գործողության ընթացքի մասին
- Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Աֆրինում 947 զինյալի չեզոքացման մասին
- Աֆրինում թուրք զինվորականներ են զոհվել
- Աֆրինում հայտարարել են, որ թուրքական ավիահարվածներից և գնդակոծություններից 150 մարդ է զոհվել
- Թուրքիան Աֆրինի հարցով սերտ կապի մեջ է Ռուսաստանի հետ. Թուրքիայի պաշտպանության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ