Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ վճարել է պոռնոդերասանուհուն
ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ մեկ անգամ 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա ասել է The New York Times-ին։
Ընդ որում, Քոենն ընդգծել է, որ դերասանուհուն վճարել է սեփական գրպանից։ Թերթի մյուս հարցերին փաստաբանը չի պատասխանել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Քոենը վճարել է Դենիելսին, որպեսզի վերջինս լռի Թրամփի հետ 2006 թվականին ինտիմ կապի մասին։ Սակայն դրանից հետո Սպիտակ տունը հանդես էր եկել հերքմամբ։
Թրամփի հետ սեքսի մասին լուրը հերքել էր նաև Սթորմի Դենիելսը։ Սակայն նա չէր հերքել, որ իրեն լռելու համար վճարել են։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ