Հասարակություն 11:09 14/02/2018 Հայաստան

Ժայռափոր կառույցների վերականգնման մասնագետները համախմբվել են

Երևանում այսօր մեկնարկել է «Գեղարդավանք վանական համալիրի ժայռափոր կառույցների ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը» խորագրով  գիտաժողովը, որն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ ԱԳՆ-ի և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Գեղարդավանքը սեփականության իրավունքով փոխանցված է Մայր Աթոռին: Նրա խոսքով՝ ընդհանրապես նման արժեք ունեցող կառույցները պետք է գտնվեն համաշխարհային հանրության, փորձագետների ուշադրության ներքո:

Սամուելյանը հայտնեց, որ վերջին տարիներին Գեղարդավանքում իրականացրել են ժայռափոր այդ կառույցների ջրամեկուսացման, նաև որոշակի չորացման աշխատանքներ, որովհետև դրանց պահպանումը խորհրդային տարիներին բավականաչափ խաթարված էր: Կային ցեմենտավազային շաղախի մաքրման և այլ խնդիրներ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքներ կատարվեցին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները փաստեցին՝ բավական լուրջ աշխատանքներ են կատարվել: Սամուելյանը նշեց, որ այս երկօրյա խորհրդաժողովն առավելապես տեսական բնույթ է կրում, բոլոր բանախոսները իրենց գործի մասնագետներ են, հրավիրյալ փորձագետներ, ովքեր մասնագիտացած են հենց ժայռափոր կառույցների վերականգնման գործում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով Գեղարդի վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այդ ցանկում ընդգրկված մշակութային արժեքները, վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին: Հովակիմյանը տեղեկացրեց, որ այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները:

Բացի Գեղարդավանքից, Հայաստանից ներկայացված են նաև Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի և Զվարթնոցի համալիրները: Խորհրդաժողովի արդյունքներն, ըստ փոխնախարարի, կնպաստեն Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը, իսկ ավելի հստակ՝ ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունների մշակմանը: Փոխնախարարի խոսքով՝ այդ մեթոդաբանությունների մշակումը կարող է նախադեպ հանդիսանալ մյուս վայրերի պահպանման համար թե Հայաստանում, թե այլ երկրներում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների արխիվի և ձեռագրերի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ուրախալի համարեց, որ այս նախաձեռնությունն իրականություն է դառնում, քանի որ նպատակը մեր ազգային կարևորագույն հուշարձաններից մեկի պահպանության խնդիրն է: Նրա գնահատմամբ՝ այս գիտաժողովը մեծապես կարևոր է մանավանդ միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից, որպեսզի կամուրջները, որ մեզ կապում են անցյալի ու նաև գալիքի հետ, մնան անսասան:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրային վերլուծաբան Նորա Միրզոյանը տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են ՅՈՒԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներգրավված համալիրները, այդ թվում՝ Գեղարդի վանքը:

Նա տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել, որոնցում ներգրավված էին Միլանի պոլիտեխնիկի ներկայացուցիչներ, նրանք Գեղարդի վանական համալիրը գնահատել էին նաև սեյսմիկ տեսանկյունից: Միրզոյանն ասաց, որ միջազգային փորձն ապացուցում է՝ ցավոք, ցանկացած սեյսմիկ ռիսկ մշակութային ժառանգությունն ավելի խոցելի է դարձնում, քան ստանդարտ շինարարական կառույցները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:58
ԿԸՀ-ն ստացել է Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը
Այսօր ԿԸՀ-ն ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին...
Աղբյուր` Panorama.am
11:50
Մեղադրանք՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուղևորափոխադրող. Հարգելի տրանսպորտի նախարարություն, «Դուխով»-ը Ռուսաստանում չի անցնում
Վերին Լարսի անցակետ հասած ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների միկրոավտոբուսներին Ռուսաստանի սահմանը հատել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու հարցով: Վարչապետը հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հյուսիսային Կորեան սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին նախազգուշացրել էր «լիբիական սցենարի» հնարավոր կրկնության մասին։
Աղբյուր` Panorama.am
11:07
Հայաստանը միշտ եղել է ու կմնա, չկա հին ու նոր. Մխիթարյան
Մխիթարյանը՝ մարզավիճակի, Մինասյանի, «Արսենալ»-ի ու Հայաստանի մասին։
Աղբյուր` Panorama.am
11:01
Շարմազանովը ելույթ կունենա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով այսօր մեկնել է...
Աղբյուր` Panorama.am
10:46
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Մայիսի 24-ին, ժամը 03:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող...
Աղբյուր` Panorama.am
10:21
ԿԳ նախարարը շրջանավարտներին հորդորել է խուսափել միջադեպերից
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
10:11
Մեղադրանք է առաջադրվել Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար
Միջնորդություն է ներկայացվել դատարան` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
09:40
«168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանք է նշմարվում: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության
«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության:...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար
«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել նշանակումների ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, և նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ
«Ժամանակ» թերթը գրել է. «Երեկ Արմավիր է այցելել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ներկա...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Գողություն` կայանված ավտոմեքենայի սրահից
Անձը, օգտվելով Երևանի կենտրոնում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է մեծ տուփ, որի մեջ եղել են «Ֆիլիպս» մոդելի լամպեր (182 հատ):
Աղբյուր` Panorama.am
20:30
Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքը 8 հազար դոլարից նվազել է: Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սթրեսը սպանում է գրասենյակային աշխատողներին
Ավանդաբար ընդունված է համարել, որ մարդու համար ամենից վտանգավորը արդյունաբերական կազմակերպություններում, լեռնահանքարդյունաբերության ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, մայիսի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրամիությունը որոշել է հաշտեցնել Ռուսաստանին ու Ուկրաինային
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Ռուսաստանին ու Ուկրաինային առաջարկել է եռակողմ բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս
11:10 24/05/2018

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}