Հասարակություն 10:52 14/02/2018 Հայաստան

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին. Սասունյան

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց դրանց հանրայնացման համար որևէ մեկին վճարելու: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միլիոնավոր դոլարներ են վճարել հանրային կապերի և լոբբիստական ընկերություններին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, փորձելով մաքրագործել իրենց արատավորված հեղինակությունը: Սակայն այս հնարքներով չի հաջողվում խաբել քաղաքական ղեկավարներին Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Մոսկվայում: Նրանք քաջատեղյակ են այս երկու թուրքական երկրներում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակի մասին:

Այսօր ես ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու հատկապես մի կեղծ հոդվածի, որը 2018 թ. փետրվարի 5-ին հայտնվել է «Դեյլի քոլեր» (Daily Caller) լրատվականում, որը «Վաշինգտոնում հիմնված լուրերի և տեսակետների ամերիկյան պահպանողական կայք է: Այն հիմնադրել են քաղաքագետ Թաքեր Կառլսոնը և նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի խորհրդական Նիլ Փաթելը»՝ ըստ Վիքիպեդիայի: Կառլսոնը հեռացել է կայքից իր՝ Fox News հեռուստատեսային «Թաքեր Կառլսոնն այս երեկո» ծրագրի վրա կենտրոնանալու համար:

Ռաուլ Կոնտրերասի՝ «Դեյլի քոլեր»-ում գրված հոդվածը վերնագրված է. «Հայկական ազդեցությունը ներկայացնում է մի ուսումնական նմուշ Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի վերաբերյալ»: Հեղինակը մեջբերում է «Ֆորբս» ամսագրում 2017 թ. նոյեմբերի 27-ին հրապարակված հոդվածից, որը կեղծորեն պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համարվում է որպես «հասարակական կազմակերպություն», սակայն լայնորեն հայտնի է, որ այն խորապես կապված է ռուսական ազդեցության հետ: Հանձնախումբը տարածում է Հայաստանի որպես նախկին խորհրդային երկրի  երկարատև ավանդույթը՝ որպես նրա նախկին հայրենիքի փոխանորդ»: Այս նախադասությունը լիարժեք սուտ է, քանի որ Հայ դատի հանձնախումբը չի ներկայացնում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքականությունը: Այն ընդամենը ներկայացնում է ամերիկահայ համայնքի մի ստվար հատվածի տեսակետները: «Ֆորբս» ամսագրի հոդվածի հեղինակը Աֆրիկայի մասնագետ Մֆոնաբոնգ Նսեհն է, որը շատ քիչ բան գիտի Հայաստանի կամ Հայ դատի հանձնախմբի մասին:

«Ֆորբս»-ի հրապարակած կեղծիքի հիման վրա, «Դեյլի քոլերը» պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է Հայաստանի, և միջանկյալ, Ռուսաստանի կառավարության տեսակետները։ Առանց գրանցման, դա կարող է խախտել FARA-ի [ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտ] և լոբբիստական օրենքները»։

Կոնտրերասը կարևորում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, սակայն չի հասկանում, որ Հայաստանը այլընտրանք չունի, նման պաշտպանական դաշինքի մեջ մտնելուց բացի: Արդյոք Հայաստանը պե՞տք է անխոհեմորեն վտանգի ենթարկի իր գոյությունը, երբ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնեն իրենց թշնամական և սպառնալից նախազգուշացումները: Կոնտրերասն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը նաև ունի տնտեսական, քաղաքական և ռազմական սերտ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Կոնտրերասը մեկ այլ սուտ է հորինում՝ հիշատակելով ամերիկահայերի նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական թեկնածուներին։ Նա կեղծորեն դրանք անվանում է «կասկածելի քարոզչական վճարներ»: Քաղաքական նվիրատվության փոքր գումարները տրվել են ANC PAC-ի (Քաղաքական գործողությունների կոմիտե) կողմից, որը Հայ դատի հանձնախմբից առանձին և ամբողջովին օրինական կառույց է։ Բացի դրանից, թվում է թե Կոնտրերասը տեղյակ չէ, որ Հայ դատի հանձնախումբը 501(c)(4) IRS (Ներքին հարկային ծառայություն) մարմին է, որն իրավունք ունի քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Կոնտրերասը Հայ դատի հանձնախմբի աջակցությունն անվանում է «հավանական ապօրինի»։ Ըստ ամերիկյան օրենքների՝դրանք ապօրինի չեն…

Այնուհետև Կոնտրերասն առաջ է քաշում վաղուց պարզաբանված մի խնդիր՝ 2009 թ. Վաշինգտոնում CREW-ի («Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպություն) բողոքը Արդարադատության դեպարտամենտին, IRS-ին և Կոնգրեսին, պնդելով, որ Հայ դատի հանձնախումբը խախտել է FARA-ն՝ չգրանցվելով որպես «օտարերկրյա գործակալ»: Այս բողոքը հանգամանորեն ստուգվել և մերժվել է ինը տարի առաջ… Կոնտրերասն ազնվություն չունի հայտնելու, որ  CREW-ի բողոքը մերժվել է IRS-ի կողմից:

Կոնտրերասը շարունակում է պատմել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջողության՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում որպես դեսպան Սենատի հաստատումը կանխելու մասին: Սա մեծ հաջողություն է, և Հայ դատի հանձնախումբն արդարացիորեն հպարտանում է դրանով:

Վերջում, Կոնտրերասը մեջբերում է «Վաշինգտոն փոստ»-ի 2010 թ. խմբագրականը, որը պնդում է, որ Հայ դատի հանձնախմբի «լոբբիստական գործունեությունն ավելի է դժվարացրել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի աղքատացման խորացմանն ու Ռուսաստանից  Հայաստանի գերկախվածությանը»։ Ծիծաղելի է, երբ Կոնտրերասի նման օտարները, ամերիկյան հրատարակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամական պետությունները, հայերին սովորեցնում են, թե որն է նրանց իսկական շահը։ Հայերը բոլորից լավ գիտեն իրենց շահերի մասին։ Նրանք որևէ մեկի դասախոսության կարիքը չունեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու խորհրդի փոխարեն, Կոնտրերասն ինքը պետք է դա անի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգներում պրոպագանդելու համար…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան Կոնտրերասին, «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս»-ին՝ հակահայկական զրպարտության մեղադրանքով: «Դեյլի քոլերը» իր հրապարակած հոդվածի վերջում նշել է, որ «հոդվածում արծարծված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում «Դեյլի քոլեր»-ի պաշտոնական տեսակետը»։ «Ֆորբսը» ևս նման մի նշում է կատարել իր հոդվածի վերջում։ Սուտ լուրերի հրապարակումը զրպարտություն է և կապ չունի գրողի կարծիքի հետ։ Այս երկու հրատարակությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծիքներ տարածելու համար։

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:51
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Կարամազով եղբայրներ» վեպն արգելվել է Քուվեյթում
Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք։
Աղբյուր` Panorama.am
19:32
Աշխարհի ամենագեղեցիկ փողոցը
Տեղի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ Լոմբարդ-սթրիթի արտաքին տեսքը պահպանելու և միաժամանակ այն ավելի հարմարավետ դարձնել ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:20
Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1%-ով՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Apple-ը ֆիլմեր կնկարահանի
Ամերիկյան Apple կորպորացիան կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող А24 ընկերության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թեյլոր Սվիֆթը պապարացիներից թաքնվում է ճամպրուկում
Երգչուհին American Music Awards-ում ճանաչվել էր տարվա կատարող։
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սպիտակ» ֆիլմի ստեղծման աշխատանքները բարդ էին. ռեժիսոր
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
Աղբյուր` Panorama.am
18:33
Մեյը սթրեսից դուրս է գալիս՝ վիսկի խմելով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ վիսկիի մեկ բաժակն օգնել է իրեն վերականգնվել՝ Կառավարության հետ Brexit-ի պայմանագրի շուրջ հինգ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում զգալի աճել է գորգերի և գորգեղենի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը
Աղբյուր` Panorama.am
18:02
Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
«Նրանք խախտում են ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը»
Աղբյուր` Panorama.am
17:47
ԿԸՀ-ն երեք կուսակցության 48 ժամ ժամանակ է տվել
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակահատվածում բերել լուրջ հաջողություններ, եթե կա կամք, աշխատասիրություն և գիտելիք: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Պորտուգալիային
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարի երկրորդ տուրի Հայաստան-Պորտուգալիա...
Աղբյուր` Panorama.am
16:42
Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։ SANA սիրիական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկուշաբթի օրը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»
Աղբյուր` Panorama.am
15:45
Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Քաղաքապետարանը բողոքի ակցիայի հետքերով
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանն ու Իրաքը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: «Այսպիսով մենք...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}