Հասարակություն 11:39 14/02/2018 Հայաստան

Զ. Հովհաննիսյան. Ավագանու երեկվա նիստում սեռական ոտնձգության փորձ է եղել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ներողություն է խնդրում երևանցիներից, քանի որ չի կարողացել կանխել երեկվա նիստում տեղի ունեցածը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ նա ու «Ելք»-ից Արայիկ Հարությունյանը երեկ ծեծկռտուքի ժամանակ հայտնվել էին «Երկիր Ծիրանի» խմբակցությունից  Մարիեն Խաչատրյանի ու ավագանու ՀՀԿ-ական անդամների միջև, փորձում էին կանխել փոխադարձ ապտակներն ու բռնությունները:

«Մի կողմից գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, ինչը մեզ համար խորթ է: Մյուս կողմից էլ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ, չի խորշում նման երևույթներից: Դրա հետևանքով տուժում է ավագանու ինստիտուտը, մեր գործունեությունը»,-հայտարարեց Խաժակյանը:

Նրա խոսքով, նիստի ընթացքում հասարակական կարգը խախտվել է երկուստեք՝ մի կողմից, ինչպես հետո պարզվեց, կոյուղաջրի ներս բերումը, մյուս կողմից՝ անհամաչափ, բիրտ ուժի կիրառումը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տարածած հայտարարության մեջ բացառապես մեղադրում է «Երկիր ծիրանի» խմբակցությանը:

Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ամենևին էլ խորթ չի համարում ընտրված գործիքակազամը:
«Ակցիան ուղղակի խնդիրը բարձրաձայնելու ու խնդրի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր: Ի վերջո, ցանկացած քաղաքացի իր խնդրի մասին կարող է բարձրաձայնել հանրային վայրում»,-ասաց նա:

Զ. Հովհաննիսյանի խոսքով, Նուբարաշենի բնակիչներն են խնդրել, որ կոյուղաջուրը բերեն քաղաքապետարանի շենք, քանի որ ավագանու անդամներից որևէ մեկը չի գնացել այնտեղ ծանոթանալու իրավիճակին:

Ինչ վերաբերում է բռնությանը, ապա Հովհաննիսյանի խոսքով, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի ՀԿ-ներ համարում են, որ երեկվա տեղի ունեցածն ուղղորդված գործողություն է կին քաղաքական գործչի նկատմամբ:

«Տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, երբ տղամարդիկ անվայել պահելով իրենց ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը, կնոջ նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, ինչն իրենից հանրային նվաստացում է ներկայացնում: Եթե կնոջ փոխարեն տղամարդ լիներ, ապա նրան դուրս կհրավիրեն, կամ գոնե տասը հոգով չէին հարձակվի նրա վրա»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:42
Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։ SANA սիրիական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկուշաբթի օրը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»
Աղբյուր` Panorama.am
15:45
Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Քաղաքապետարանը բողոքի ակցիայի հետքերով
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանն ու Իրաքը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: «Այսպիսով մենք...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»
Աղբյուր` Panorama.am
14:14
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
«Անցյալ գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
13:46
Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:35
Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում նոյեմբերի 15-ին դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հրաշալի թիմային հաղթանակ. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ջիբրալթարի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակին: «Հրաշալի թիմային...
Աղբյուր` Panorama.am
13:13
Գագիկ Համբարյան. Շիրակի պետհամալսարանում շարունակվում է բեսպրեդելը
Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ռեկտոր Սահակ Մինասյանին պաշտոնից հեռացնելուց հետո դասախոս Գագիկ Համբարյանն այժմ էլ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Նիկոյանը կարծում է՝ նոր խորհրդարանը շատ կարճ կյանք է ունենալու
«ՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, քանի որ ունի այդ ներուժն ու ինտելեկտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի...
Աղբյուր` Panorama.am
12:40
«Սթափվեք». Բրյուսովի համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են մի քանի ուսանողների
«Շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ»։
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայաստանում կանայք հակված են ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ
Եթե չարագացվեն վաղ ու պարտադրված ամուսնություններն արմատախիլ անելուն ուղղված միջոցառումները, ապա մինչև 2030 թվականը ևս 150 մլն աղջիկ կամուսնանա անչափահաս տարիքում։
Աղբյուր` Panorama.am
12:20
ՊԵԿ-ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել
«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս
Աղբյուր` Panorama.am
12:14
ՀՀ նախագահը իտալական «Լեոնարդո»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է
Աղբյուր` Panorama.am
11:55
Արգենտինայում հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ  հայտնաբերվել է 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ  ՊՆ պաշտոնյաներ են ծառայությունից ազատվել:...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության...
Աղբյուր` Panorama.am
11:14
Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ուսանողների միջազգային օրն է
Օրվա պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}