Ապագայի թանգարանը՝ Դուբայում
2019 թվականին Դուբայում կբացվի Ապագայի թանգարանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ թանգարանում կներկայացվեն նախագծեր ու կոնցեպտներ, որոնք կոչված են արմատապես դեպի լավը փոխել մարդկանց կյանքն աշխարհում, պետական և մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաև որոշել տնտեսության և գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը:
Նախագծի ներկայացուցիչները Դուբայում անցկացվող 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում ասել են, որ թանգարանը կդառնա նորագույն գյուտերի և նորարարական նախագծերի ցուցադրման հարթակ, ինչպես նաև հանդիպումների, դասախոսությունների, ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալների մասնակցությամբ՝ սեմինարների և վարպետության դասերի անցկացման վայր:
Ինչպես սպասվում է, թանգարանի ցուցադրանքի թեմաներից մեկը կդառնա «առաջիկա տասնամյակում արհեստական ինտելեկտի ազդեցությունը մարդկանց կյանքի տարբեր կողմերի վրա, տնտեսական ու գիտետեխնիկական բնագավառներում զարգացման նոր հնարավորությունների և հորիզոնների բացման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին