Աշխարհի ամենամիայնակ գորտը ծանոթության կայքում ընկերուհի է փնտրում
Գիտնականները փորձում են ծանոթությունների կայքում ընկերուհի գտնել Ռոմեո անունով բոլիվիացի գորտի համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
10-ամյա գորտին ընկերուհի գտնելու նպատակով հետազոտողները գումար են հանգանակել: Գիտնականները գումարի հավաքագրման մասին հայտարարությունը տեղադրել են ծանոթության կայքերից մեկում: Հավաքված գումարով նրանք նախատեսում են 10 փորձարկում անել, որի ժամանակ հետազոտողները Բոլիվիայի բոլոր գետերում ու առուներում իգական սեռի գորտերի կփնտրեն:
Գիտնականները նաև ջրի նմուշներ կվերցնեն՝ դրանցում գորտեր գտնելու համար: Այս տիպի գորտերը ապրում են մոտավորապես 15 տարի, և Ռոմեոն կարող է իր զույգին սպասել հինգ տարուց ոչ ավել:
«Երբ մենք 10 տարի առաջ նրան վերցրեցինք, մենք գիտեինք, որ այս տեսակը վերացման շեմին է, բայց մենք չէինք էլ կարող ենթադրել, որ չենք կարող այսքան երկար ժամանակ իրեն ընկերուհի գտնել»,- ասել է հետազոտողներից մեկը:
10-ամյա գորտը՝ Ռոմեոն, տարեցտարի ավելի ու ավելի քիչ է ամուսնական կռկռոց արձակում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին